
Ժողովածուն ներկայացնում է «Սոցիոսկոպ» ՀԿ կողմից իրականացրած հետազոտությունների վերլուծական հաշվետվությունները։ Դրանցից մեկը չափում է իրավապահների կամայականության հասարակական ընկալումները Երևանում և Գյումրիում։ Երկրորդն անդրադառնում է Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ վերաբերմունքի և պաշտպանության կողմերին։ Իսկ երրորդը դիտարկում է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լրատվական լուսաբանման առանձնահատկությունները։
Ժողովածուն առկա է Սոցիոսկոպի գրադարանում։