Ֆեմինիզմի զարգացման պատմության, տեղական համատեքստի հետ դրա կապի, հայրիշխանության ու մայրիշխանության առնչությունների և այլ կարևոր հարցերի մասին խոսում է Լարա Ահարոնյանը:
Ֆեմինիզմի պատմական զարգացումները
Ֆեմինիզմը տարբեր շարժումների նման ունի բազմակողմանի տեսություններ: Կախված ժամանակաշրջանից, երկրից, սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակից՝ տարբեր ձևեր է ստացել։ Ֆեմինիզմը իր տարբեր դրսևորումներով ելնում է ընդհանուր հավատից, որ մարդիկ` մասնավորապես կանայք և տղամարդիկ ունեն հավասար հնարավորություններ և փորձում է տարբեր ոլորտներում վերականգնել այդ հավասարությունը, որը շատ անգամ պատմական ընթացքում...

