Պիտակսեռականություն

Սեռականությունը հայկական [համա]տեքստերում

«Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» գիրքը սեռականության հարցի շուրջ ծավալուն, տարաոլորտ ուսումնասիրությունների արդյունք է։ Սեռականությունը, լինելով զգայուն և իշխանական նպատակահարմարության տեսանկյունից շահարկվող հիմնական հարցերից մեկը, խիստ սակավ ուսումնասիրվածներից է հայկական մշակույթում։ Այս նախագիծը սեռականության հարցը դիտարկում է հայկական անցյալի բարդ, բազմազան, փոփոխական իրականության...

Եկեղեցականների սեռականության վերահսկումը վաղ միջնադարում «Կանոնագիրք Հայոցի» վերլուծությամբ

Պատմության ընթացքում տարբեր երկրների տիրապետության ու ազդեցության անկյան տակ Հայաստանում տարածված են եղել սովորույթների, իրավական նորմերի, կարգավորումների փոխառությունները։ 5-րդ դարից սկսած հայ մատենագրության մեջ հանդես են գալիս ինչպես օտար կանոնական որոշումներ, դրանց թարգմանություններ, այնպես էլ ազգային կամ տեղային կանոնական որոշումներ, այլ փաստաթղթեր, եկեղեցական ժողովների և եկեղեցու հայտնի...

Սեռականության դրսևորումը և դրա վերահսկումը միջնադարյան գրականությունում

Միջնադարին կամայական անդրադարձ անբովանդակ է առանց եկեղեցու հետ փոխառնչության պարզաբանման։ Համանման դրություն է, երբ խոսքը միջնադարյան արվեստին և գրականությանն է վերաբերում, որոնց մասին հաճախադեպ են տեսակետները, թե դրանք էլ եկեղեցականների ուղիղ գործունեության կամ էլ եկեղեցու բարձր հովանու անուղղակի արգասիքներ են։ Այդուհանդերձ, ինչպես այլ դիմադիր ուժեր, եկեղեցին ունեցել է ընդդիմություն. պատմության...

Սաթենիկ և Արտավազդ(ներ). մինչքրիստոնեական գրականության վերաներկայման քաղաքականութունը

Հայ մինչքրիստոնեական գրականության հանելուկները սպասում են կամայական մեկին, ով փորձ կանի դրանք ուսումնասիրել։ Դրանց մասին մեր տեղեկությունները սակավ են, շղարշված տարբեր շրջանների գաղափարախոսական բազմաշերտ քողով և հարցականի տակ են դնում այդ գրականության նախնական շերտերի բացահայտման հնարավորությունները: Այս մասին է խոսում նաև Մալխասյանցը՝ Խորենացու Հայոց պատմության իր առաջաբանում՝ նշելով, թե...

«Տենչայր Սաթենիկ»-ը մինչքրիստոնեական գրականության վերաներկայման քաղաքականության ներքո

1893 թ. մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես 1-ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ 1-ի կրքերից, – գրում է Հովհաննես Թումանյանը[1]: Այս նպատակի համար ուսումնասիրելով Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն և փոթորկալի պատմությունը՝ Թումանյանը մի շարք, իր խոսքով, պատմության հանելուկների է հանդիպում, որոնցից ամենադժվարն ու խորհրդավորը համարում է Տենչայր տիկին Սաթենիկ...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22