Յուրի Մանվելյան. Խոսում ենք Ղարաբաղի մասին

 #ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև

Յուրի Մանվելյանի «Խոսում ենք Ղարբաղի մասին» բանախոսության կենտրոնում Ղարաբաղյան կոնֆլիկտի լեզվի հարցն է. թե ով է տիրապետում այդ լեզվին, արդյոք խնդրի իրական կրողները մասնակից են դրա ձևավորմանը, թե առհասարակ դեր չունեն որոշումների կայացման գործում։
Ըստ նրա, Ղարաբաղյան կոնֆլիկտի 2016-ի ապրիլյան թեժացումը մերկացրեց իրականությունը և խնդրի մասին խոսելու նոր լեզու բերեց՝ բանակցային սեղանի դիվանագիտական լեզուներից անդին՝ կյանքից ելնող լեզու։ Ղարաբաղյան հարցի մասին խոսելու լեզվի թարմացման հարցը բանախոսը դիտարկում է նաև Հայաստանի թավշյա հեղափոխության կոնտեքստում՝ նկատելով նոր լեզվի ազդեցիկությունը, մասանավորապես վարչապետ Փաշինյանի հայտարարության ազդեցությունը ադրբեջանական վերնախավի և հասարակության վրա։ Ի վերջո բանախոսը բարձրաձնում է նոր իրավիճակում Ղարաբաղի մասին նոր լեզվի և խոսքի ձևավորման կարիքը՝ արգելված թեմաների հաղթահարման և սովորական մարդկանց կողմից խոսելու հնարավորության հարցը։

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ