Յուրի Մանվելյան․ Ի՞նչ գործ ունի մեդիան

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև 2․0

Դասընթաց

«Ի՞նչ գործ ունի մեդիան» բանախոսության ընթացքում Յուրի Մանվելյանն անդրադառնում է մեդիայի օրակարգի և գործառույթների հարցերին.

-արդյոք մեդիան ծառայում է՞ հանրությանը, ինչպես լրագրողներին պատմում են համալսարաններում, թե՞ դրանք պատկանում են կոնկրետ մարդկանց ու խմբերի և ծառայում են նրանց քաղաքական օրակարգերին,

-արդյոք մեդիան սովորական մարդկանց համար է՞, հասկանալի է՞, հասանելի է՞, թե՞ ընտրյալների զբաղմունք է,

-արդյոք մեդիան սովորական մարդկանց առօրյա հարցերին արձագանքելու համար է՞, թե՞ կյանքն ու իրականությունը այլ փաթեթավորմամբ ներկայացնելու համար է, օրինակ՝ զվարճանքի համար է, լավ բաները լուսաբանելու, իսկ բանակի վտանգների մասին, բռնության մասին լռելու համար է կամ նորմեր սահմանելու, սովորականը հերոսացնելու համար է,

-իսկ ի՞նչու է մեդիան աղմկում այսօրվա Հայաստանում՝ հեղափոխությունից հետո,

-ինչո՞ւ է ավանդական մեդիան հակահեղափոխական. ինչո՞ւ է այն վարկաբեկում հանրային խոսքն ինքնին։

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ