2-1

Խոսե՞լ, թե՞ լռել արդարության մասին

Գաղափարներ կան, որոնք թվում են ավելի հին, քան աշխարհը: Ավելին. թվում է՝ աշխարհը կառուցված է հենց այդ գաղափարների վրա. չլինեն դրանք, աշխարհն էլ չի լինի կամ բոլորովին ուրիշ կլինի: Սովորաբար հենց սրանց վրա են հիմնվում տարաբնույթ գաղափարախոսությունները, հենց սրանք են, որ օգտագործվում են հանրույթներին այս կամ այն կերպ ուղղորդելու համար:

Հակառակն էլ է ճիշտ. գաղափարախոսական շրջանակը ցանկալի որևէ կոնցեպտ հանրույթի ընկալման մեջ կարող է վերածել աշխարհից ավելի հին գաղափարի՝ հասնելով հանրային կոնկրետ վարքագծի դրսևորման: Ուստի առավել կարևոր է հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում այդ կոնցեպտների ձևավորումն ու շրջանառությունն իբրև հանրային կառուցակցող նշանակություն ունեցող երևույթ (արժեք): Ընդ որում, հետևելով Ֆուկոյին (Foucault 1972), նման հասկացումը միշտ կոնկրետ է կոնկրետ կոնցեպտների ուսումնասիրության միջոցով, բայց նաև մեթոդաբանական է՝ հաշվի առնելով սկզբունքային մոտեցումները, որոնք, կոնկրետության մեջ դրսևորվելով, գործիք են դառնում այլ հետազոտությունների ուղղորդման համար:
Հետևաբար հանրային նման կարևորության որևէ գաղափարի մասին խոսքը միշտ դժվար է: Ավելին՝ մեծ է վտանգը, որ այն ուղղակի կձևացնի, թե խոսք է՝ ամրապնդելով կարծրատիպերը հարմարավետ (հակա)փաստարկների հետ իմիտացիոն քննարկման արդյունքում:

Արդարության մասին հանրային խոսակցությունն էլ դժվար է: Ու թերևս այդ պատճառով էլ ավելի կարևոր, քանի որ ցուցանում է հռչակված արժեքներ-իրական հանրային պրակտիկաներ՝ առանցքում հանրույթի երկատվածությունն ու խզումը: Ինչպե՞ս խոսել նրա մասին, ինչը թեև կարևորված է, սակայն կարևորված է իբրև անհաս-գրեթե անմարդկային մի բնութագրիչ:

 

Հոդվածն առցանց հրատարակվում է ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):

Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան

Comments are closed.

We are here!

Click to open a larger map

Contact us

Address: 6 Yekmalyan, 3rd floor, room 17
Yerevan 0002, Armenia

Tel: +374 (10) 500-499
E-mail: info@socioscope.am

FACEBOOK
YOUTUBE

Archives