«ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆԸ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Տարբեր հետազոտություններ, որոնք ուղղված են հետխորհրդային երկրներում տեղի ունեցող շարժումների և հասարակական համախմբումների վերլուծությանը, հաճախ բնութագրում են դրանք իբրև «նոր», «աննախադեպ», երբեմն նույնիսկ՝ «հեղափոխական»՝ մի առումով ի ցույց դնելով Խորհրդային Միությունում պրոտեստային շարժումների (գոյության) մասին խոսելու քիչ հնարավորությունը, և, միաժամանակ, բացահայտելով սուբյեկտ դառնալու ճանապարհին հայտնված նորանկախ հասարակություններին, որոնցում որոշակի շերտեր ոչ միայն խոսույթային, այլև գործողության մակարդակում համախմբվում են զանազան սոցիալական, քաղաքական, բնապահպանական,
մշակութային և այլ հանրայնորեն նշանակալի խնդիրների շուրջ։

Այսպիսով, ի՞նչ են բովանդակում այդ բնորոշումները շարժումները վերլուծելիս։ Կարո՞ղ ենք արդյոք խոսել սոցիալական փոփոխությունների մասին մեր իրականության մեջ՝ շարժումների հետ կապի տեսանկյունից, թե՞ գործ ունենք մի իրադրության հետ, երբ փոփոխությունները Հայաստանում այլևս չեն բովանդակում սոցիալական փոփոխություն՝ հանրության առավել լայն շերտերի և հուզող խնդիրների ներառման տեսանկյունից։ Եվ ուրեմն այս հարցերի պատասխանը անպայմանորեն կարիք կա փնտրելու բուն հետազոտական առարկայի՝ «Էլեկտրիկ Երևանի» պարագայում։

Հոդվածն առցանց հրատարակվում է  ըստ Փոփոխության որոնումներ գրքի (Ժամակոչյան Ա․, Անդրեասյան Ժ․, Մանուսյան Ս․, Մանուսյան Ա․, 2016, Սոցիոսկոպ ՀԿ):

Հեղինակ՝ Արփի Մանուսյան

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ