Մեդիա հանդուրժողականության ինդեքսը իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ Հայաստանում

«Մեդիա հանդուրժողականության ինդեքսը իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ Հայաստանում» հետազոտությունը իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ–ի կողմից՝ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ և միտված է թիրախային այս երկու խմբերի հանդեպ լրատվամիջոցների (ան)հանդուրժող դիսկուրսի վերհանմանը և դրա ինդեքսավորմանը։ ԶԼՄ–ի մշտադիտարկումն ու ԶԼՄ տեքստերի կոդավորումն ըստ հանդուրժողականության–անհանդուրժողականության սանդղակի պարունակում է ինչպես օբյեկտիվ կամ փաստական, այնպես էլ ընթերցողի սուբյեկտիվ ընկալման՝ տվյալ դեպքում […]

Իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ մեդիահանդուրժողականության ինդեքսը

«Մեդիա հանդուրժողականության ինդեքսը իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ» հետազոտությունն իրականացվել է 2015 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին: Մշտադիտարկվել է 10 լրատվական կայք: Հետազոտության արդյունքների ներկայացումը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրադադար» ակումբում։

#Ո՛չ կեղծ բացահայտումներին

Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված Սահմանադրության նախագիծը զրկում է մեզ բազմաթիվ սոցիալական և քաղաքական իրավունքներից, որոնք այսօր ունենք գործող սահմանադրությամբ։ Նախագծի պրոբլեմատիկ դրույթների մասին իրազեկող հոլովակը տեսել և բարձր են գնահատել նաև այոյի քարոզիչները։ Դրա համար էլ որոշել են մոլորեցնող կլիպ պատրաստել՝ օգտագործելով մի քանի պարզ հնարքներ։ Քարոզիչ կլիպի վերջում մեզ կոչ են անում, որպեսզի լինենք […]

Հասարակագիտական տեսություն և պրակտիկա հանուն քաղաքացիական հասարակության զարգացման

«Հասարակագիտական տեսություն և պրակտիկա հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» կրթական ծրագիրն ուղղված է եղել քաղաքացիական ակտիվիստներին և քաղաքացիական հասարակությանը։ Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական շարժումների և համաշխարհային քաղաքացիական հասարակության վերաբերյալ հասարակագիտական գիտելիքի և մտքի փոխանցումն էր ակտիվիստներին։ Ծրագիրը փորձ էր հավաքագրել Հայաստանի քաղաքացիական շարժումների վերաբերյալ արդի տեղեկատվությունն ու գիտելիքը ՝ համեմատելով դրանք միջազգային միտումների և առանձնահատկությունների հետ, […]

Մոնիթորինգը որպես հասարակական վերահսկողության մեխանիզմ

«Մոնիթորինգը որպես հասարակական վերահսկողության մեխանիզմ. մեթոդաբանական ձեռնարկ»–ում ներկայացված են մոնիթորինգի էությունը և իրականացման մեթոդաբանական առանձնահատկությունները։ Ձեռնարկը հասցեագրված է քաղաքացիական հասարակության խմբերին, հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպանության և շահերի պաշտպանության ոլորտներում ծրագրեր մշակողներին և իրականացնողներին, ինչպես նաև թեմայով հետաքրքրված լայն շրջանակներին։ Ծրագրին աջակցել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ – Հայաստանը»։

ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները պատրաստել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ զեկույց: Նախագծի նպատակն էր հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա և  արտացոլել այդ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում։ Ամբողջական զեկույցը բաղկացած է սոցիոլոգիական ուսումնասիրությունից […]

Մարդու իրավունքները ֆոտոխցիկում. 2011

«Սոցիոսկոպ» ՀԿ–ն 2011 թ. իրականացրել է «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» թեմայով լուսանկարների մրցույթ և հաջորդիվ ցուցահանդես։ Մրցույթն անց է կացվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «ՀՀ–ում մարդու իրավունքների շուրջ հանրային իրազեկվածության բարձրացում և աջակցություն քաղաքացու իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։ «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» թեմայով լուսանկարների մրցույթի նպատակն էր լուսանկարների միջոցով հասարակության և պետության ուշադրությունը սևեռել Հայաստանում մարդու […]

Մարդու իրավունքները և Հայաստանի հանրությունը. 2011

Ժողովածուն ընդգրկում է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից 2011թ. Հայաստանում մարդու իրավունքների շուրջ կատարված երկու սոցիոլոգիական հետազոտությունների վերլուծությունները, «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» մրցույթին և հաջորդիվ ցուցահանդեսին մասնակից լուսանկարներն ու դրանց պատմությունները: Ժողովածուն առկա է Սոցիոսկոպի գրադարանում։

ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը

«ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում. 2011»–ը քանակական սոցիոլոգիական հետազոտություն է, որն իրականացրել է «Սոցիոսկոպ» ՀԿ–ն «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ–ի «Մենք և մեր իրավունքները» ծրագրի շրջանակներում։ Հետազոտության կենտրոնում Հայաստանում խոցելի խմբերի, ԼԳԲՏ անձանց մասին տեղեկացվածության և նրանց հանդեպ հասարակական դիրքորոշումների հիմնահարցերն են։ Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Մարդու իրավունքները և Հայաստանի հանրությունը. 2010

Ժողովածուն ներկայացնում է «Սոցիոսկոպ» ՀԿ կողմից իրականացրած հետազոտությունների վերլուծական հաշվետվությունները։ Դրանցից մեկը չափում է իրավապահների կամայականության հասարակական ընկալումները Երևանում և Գյումրիում։ Երկրորդն անդրադառնում է Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ վերաբերմունքի և պաշտպանության կողմերին։ Իսկ երրորդը դիտարկում է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լրատվական լուսաբանման առանձնահատկությունները։

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ