“Сейчас никто не требует социализма, все требуют хорошего капитализма образца 1950-ых годов. Но средств в мировом масштабе нет, они уже расписаны. И расписаны они западными правительствами. Это приводит к инерционной ситуации, когда, казалось, ничего не меняется. Но меняется, потому что государства подтачиваются, они рушатся… Разваливаются государственные структуры по всему миру. В этом главная опасность сегодняшней […]
«Անցումային շրջանում քաղաքական ու տնտեսական հարթություններին զուգահեռ չդրվեց մշակութային մոդեռնիզացիայի խնդիրը։ Որպես այդ անտեսման հետևանք՝ խորհրդային մոդեռնի նարատիվները չվերակոդավորվեցին կապիտալիսական մոդեռնի: Խոսքը վերաբերում է հատկապես ազատության և հավասարության նարատիվներին, որոնք կային խորհրդային մոդեռնում։ Ավելին, անցման առաջին տարիներից շատ հետաքրքիր կերպով ձևավորվեցին մոդեռնին հակադիր՝ անհավասարության և արտոնյալության նարատիվները», – Աղասի Թադևոսյան:
Մտածե՞լ ենք արդյոք, թե ինչ առանցքների ներքո կարող ենք դիտարկել մեր հասարակությունը։ Ավելի շատ ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ, ինդիվիդուալիստակա՞ն, թե՞ կոլեկտիվիստական է մեր խմբային վարքը։ Ինչպե՞ս են հարաբերվում ավանդականությունն ու կոնսերվատիվությունը, ձևն ու բովանդակությունը։ Ի վերջո, ի՞նչ կարող է տալ հոգեբանությունը՝ հասկանալու հասարակական գործընթացներն ու երևույթները։
Ֆեմինիզմի զարգացման պատմության, տեղական համատեքստի հետ դրա կապի, հայրիշխանության ու մայրիշխանության առնչությունների և այլ կարևոր հարցերի մասին խոսում է Լարա Ահարոնյանը:
Ինչու՞ խոսել նեոգաղութատիրության և ետգաղութատիրության թեմաների մասին. Ինչպե՞ս է լինում, որ քաղաքականապես անկախություն ստացած երկրները կարճ ժամանակ անց իրենց դարձյալ տեսնում են նախկին տերերի, կամ էլ նոր գերտերությունների ազդեցության տակ: Ուրեմն ապագաղութացումը այնքան էլ արդյունավետ չի եղել, կամ արդյունքները չեն համապատասխանել ակնկալիքներին:
Ինչպե՞ս կարող է հոգեբանական հետազոտությունը օգնել հասկանալու սոցիալական շարժումները մեր հասարակությունում։ Կարելի է ուսումնասիրել շարժումը, դրա մասնակիցներին, կամ ուղղակի՝ (չ)շարժումը, (չ)մասնակիցներին։ Բայց ավելի հետաքրքիր է այն, ինչ տեղի է ունենում սահմանին։ Ինչպե՞ս են հարաբերվում կամ չհարաբերվում մասնակցողն ու չմասնակցողը, ինչ-որ բան կարծողն ու չկարծողը։
Հրաչ Բայադյանը ուրիշների սահմանած հայկականությունը հարցականի տակ դնելու անհրաժեշտության մասին. ինչպե՞ս կազմաքանդենք և քննադատենք հպատակության դիսկուրսը՝ տեքստերի, գեղանկարչության, երաժշտության, պատմագրության մեջ, ինչպե՞ս և ինչու՞ դուրս բերենք գաղութարարության կոնկրետ դրսևորումները:
Ինչպե՞ս և ինչու՞ էր խորհրդային ռեժիմը ճնշում 1970–1980–ականների դիսիդենտական շարժումը և որո՞նք էին դիսիդենտական պայքարի պրակտիկաները։ Մտածե՞լ ենք արդյոք, թե որքանով են վերարտադրվում ճնշման այդ մեխանիզմներն այսօր և արդյոք կարող ենք փոխառել դիսիդենտական պայքարի որոշ սկզբունքներ այսօրվա իրականության մեջ։
Նարինե Խաչատրյանի դասախոսությունը սոցիալ–հոգեբանական դիտանկյունից Հայաստանի հասարակությունը, դրա արժեքները և փոխակերպման հեռանկարները հասկանալու մասին է։
Կարեն Ադոնցը քննարկում է Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները և դրանց հնարավոր կարգավորումը ցանցային շուկաների ստեղծման միջոցով։
Ֆրանսահայ փիլիսոփա Ժիրայր Մալխասյանը քննարկում է ժողովրդավարությունը մեկնաբանող տարբեր տեսական մոտեցումներ՝ միաժամանակ հարցադրելով ռեալ ժողովրդավարության դրսևորումները։ Ի՞նչ մտահոգություններ և վեճեր կան Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, ժողովրդավարության շուրջ, ինչպե՞ս են կուսակցությունները հարմարվում միտումներին՝ կորցնելով գաղափարական առանցքը և ինչպես են հարաբերվում մշակույթն ու ժողովրդավարությունը։
Վահրամ Սողոմոնյանը` կարևոր և ոչ հաճախ քննարկվող հարցերի մասին: Ի՞նչ տեսական մոտեցումներ կան հեգեմոնիայի վերաբերյալ և որո՞նք են դրա կոնկրետ դրսևորումները: Ինչպե՞ս են կապվում կապիտալիզմի ճգնաժամը, նեոլիբերալ մոդելը և զանգվածային շարժումներն աշխարհում: Ինչպե՞ս կարելի է դիտարկել Հայաստանը այս հարցերի համատեքստում:
Կան երկրներ, որոնք սովոր ենք համարել մեզ նման, օրինակ` հետխորհրդային կամ տարածաշրջանային երկրները: Բայց շատ ավելի կարևոր է համադրելիություն տեսնել այն երկրների հետ, որոնք մեզ այդդպիսին չեն էլ թվում: Օրինակ` Իսլանդիան: Իսլանդիայում վերջին տարիներին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք գրեթե չլուսաբանվեցին համաշխարհային մամուլում` ի տարբերություն զուգահեռ ընթացող արաբական գարնան ու գունավոր հեղափոխությունների, չնայած Իսլանդիայի հեղափոխությունը համակարգային […]
«Կարևոր է թույլ չտալ ռեժիմի վերարտադրությունը: Պարադոքսալ է, բայց անհրաժեշտ է ամրապնդել բյուրոկրատիան (վեբերյան ռացիոնալ բյուրոկրատիան, որը բացակայում էր Սովետական Միությունում): Երկրորդ, անհրաժեշտ են պայքարի ավելի անարխիստական ձևեր: Այն շարժումները, որոնք դառնում են խիստ աստիճանակարգված և որտեղ առաջ են գալիս տարբեր կոմիտեներ, որպես կանոն գնում են խորհրդարան և արագ վերածվում խորհրդարանական ընդդիմության, հետո նաև՝ իշխող […]