
Մտածե՞լ ենք արդյոք, թե ինչ առանցքների ներքո կարող ենք դիտարկել մեր հասարակությունը։ Ավելի շատ ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ, ինդիվիդուալիստակա՞ն, թե՞ կոլեկտիվիստական է մեր խմբային վարքը։ Ինչպե՞ս են հարաբերվում ավանդականությունն ու կոնսերվատիվությունը, ձևն ու բովանդակությունը։ Ի վերջո, ի՞նչ կարող է տալ հոգեբանությունը՝ հասկանալու հասարակական գործընթացներն ու երևույթները։