Անհատը և հանրայինը․ տեքստեր փոխհարաբերության մասին

Թարգմանական այս ժողովածուն ներառում է քննական հասարակագիտական տեքստեր, որոնք կարող են նպաստել հայաստանյան հանրության առջև ծառացած հասարակական, հոգեբանական, մշակութային, քաղաքական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-պատմական խնդիրների ռեֆլեքսիվ վերլուծությանը։ Ժողովածուում ընդգրկված տեքստերը մտածում են սոցիալական հարաբերությունները և կառուցվածքները, ինչպես նաև քննում են հանրույթի և անհատի ինքնաճանաչման և սեփական սուբյեկտայնությունը ըմբռնելու հնարավորությունները։  

Ժողովածուն նախատեսված է հասարակագիտության տարբեր բնագավառներում դասավանդող և հետազոտող մասնագետների, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, առհասարակ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հանրայինի և իրենց՝ իբրև անհատի հետ կապ ունեցող գործընթացներով։ 

Թարգմանական նախագծի մշակումը՝ Արփի Մանուսյանի  

Թարգմանիչներ՝ Քրիստինե Գորոյան, Աննա Ժամակոչյան, Սոնա Մանուսյան, Աննա Շահնազարյան

Կազմող և խմբագիր՝ Սոնա Մանուսյան  

Համագործակցող խմբագիր՝ Անի Կոջոյան

Սրբագրումը՝ Ազնիվ Նասլյանի  

Գրքի շարվածքը և ձևավորումը՝ Տաթև Եսայանի 

Գրքում տեղ գտած հոդվածների թարգմանությունների և հրատարակության հեղինակային իրավունքները ձեռք են բերվել «ԱՐԻ գրականության հիմնադրամի» աջակցությամբ։ 

Թարգմանական նախագիծն իրականացվել է «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։ Գրքում տեղ գտած կարծիքները կարող են չհամընկնել «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» տեսակետների հետ։ 

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22