Սոցիոսկոպը Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցի հիմնադիր անդամներից է, որի շրջանակներում համագործակցում է մյուս հիմնադիր ՀԿ-ների հետ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ի, Կանանց ռեսուրսային կենտրոնի, Հելսինկյան ասոցիացիայի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Փինք Արմենիայի հետ։ Փինք Արմենիայի, Կանանց ռեսուրսային կենտրոնի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ մենք համագործակցում ենք նաև մեր հետազոտական աշխատանքների շրջանակում։
Հետազոտական, կրթական և ջատագովական աշխատանքներում մեզ հետ համագործակցել են բազմաթիվ այլ ՀԿ-ներ, ինչպես օրինակ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Նոր սերունդ ՀԿ-ն, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան։
Գործնականում մենք նշանակալի ընկերային հարաբերություններ ունենք և շատ հարցերում համախոհ ենք Հովհաննիսյան ինստիտուտի, Ֆոկուսի, Ժամանակակից արվեստի ինստիտուտի, Կոմունայի, Իպրեսի հետ։
Մեր միջազգային գործընկերներն են Human Rights House Foundation, Norwegian Helsinki Committee, Prague Civil Society Centre կազմակերպությունները։
Տարբեր տարիների մեր առաջարկած նախագծերին հավանություն են տվել և մեր աշխատանքին ֆինանսապես աջակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Գյուլբենկյան հիմնադրամը, NED–ը, Norwegian Helsinki Committee-ն։