
Հատված Լուսինե Խառատյանի «ՀՀ հանրակրթական ավագ դպրոցի «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկայի կրթական բովանդակությունը և փոխըմբռնման, խաղաղության ու հանդուրժողականության արժեքները» բանախոսությունից:
Բանախոսության այս հատվածում Լուսինե Խառատյանը անդրադառնում է հետևյալ հարցերին.
• ինչպե՞ս և որքանո՞վ են դասավանդման մեթոդները, կազմակերպվող դասարանային և արտադասարանային միջոցառումների բովանդակությունը և այլն անդրադառնում փոխըմբռնմանը, խաղաղությանն ու հանդուրժողականությանը,
• ինչպիսի՞ն է «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման նպատակների ընկալումը աշակերտների և ուսուցիչներիի կողմից,
• որքանո՞վ է դասագրքերի բովանդակությունը համապատասխանում ներկայիս պահանջներին: