
Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները երկար տարիներ պայքարել են իրենց որդիների մահվան իրական հանգամանքները բացահայտելու համար։ Նրանք հանդիպել են միմյանց իրենց պայքարի ընթացքում և կարողացել փոխաջակցության խումբ ձևավորել: Ջանքերի միավորումը նրանց պայքարը դարձրել է առավել տեսանելի ու ճանաչելի: Նրանց շնորհիվ մեր հասարակությունը սկսել է բարձրաձայնել մինչ այդ տաբու համարվող՝ բանակը քննադատող հարցեր: 2007 թվականին Վարդենիսի զորամասերից մեկում դեռևս չբացահայտված պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը ներկայացրեց «Սևազգեստ մայրերի» պայքարի փորձը: