
Հատված Ժաննա Անդրեասյանի «Խաղաղություն» և աղքատություն բանախոսությունից: «Խաղաղության» ու աղքատության կապի մասին խոսելիս պետք է անդրադառնալ նաև կոնկրետ խնդիրների, որոնցից մեկն էլ հենց պատերազմն է՝ իբրև տնտեսական գործունեություն: Կարևոր է պատերազմի սկիզբը՝ իբրև տնտեսական հարց դիտարկելը: Պատերազմի հետևանքները անմիջականորեն իրենց վրա կրող գոտիներում մարդիկ պատերազմը հստակ արտիկուլացնում են որպես շահերի բախման կետ: Եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղի մարզում տնտեսության մակարդակում տեղի ունեցող պրոցեսները մինչև 1980-ականների վերջը, կարող ենք տեսնել, որ տնտեսական հարցը բավականին մեծ կշիռ է ունեցել, և տնտեսական ճնշումների շերտը եղել է իրավիճակի էսկալացիայի վրա ազդող գործոններից մեկը: