«Կոնֆլիկտների տրանսֆորմացիային ուղղված նախաձեռնությունները Հարավային Կովկասում» բանախոսության ընթացքում Մարիա Կարապետյանը (ՀՀ Աժ 7-րդ գումարման պատգամավոր) պատմեց հարևան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երկխոսության իր անձնական փորձառության, հակամարտության կողմերի իր բացահայտած ճշմարտությունների մասին:
Բանախոսը նաև ներկայացրեց հակամարտությունների հաղթահարման ռեալիստ, լիբերալ և կոնֆլիկտների վերափոխման կոնստրուկտիվիստական դպրոցների մոտեցումները՝ կենտրոնանալով վերջինիս վրա: