
Հատված Լուսինե Խառատյանի «Հայաստանի Հանրապետությունը հիշողության և մոռացության միջև. ադրբեջանական գործոնը Հայաստանի երրորդ հանրապետության հիշողության քաղաքականության համատեքստում» բանախոսությունից:
Բանախոսը մասնավորապես անդրադառնում է պետության մասնակցությանը ադրբեջանցիներին առնչվող հիշողության և/կամ մոռացության կառուցման գործում. ի՞նչ հիշել և ի՞նչ մոռանալ, ինչպե՞ս և որտե՞ղ է դրսևորվում այդ մասնակցությունը: