
«Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն» բանախոսության ընթացքում Արփի Մանուսյանը ներկայացրեց հասարակագիտական կրթության ու հասարակագիտական մտքի ռազմականացման արևմտյան և հայաստանյան միտումները․
-ինչու է հասարակագիտական միտքը հակադրվելու, քննադատելու փոխարեն նպաստում ռազմական հռետորաբանության ներխուժմանը բարձրագույն կրթության ոլորտ,
-ինչպես են պետական քաղաքականությունները նպաստում հասարակագիտական կրթության ռազմականացմանը,
-ինչու է համալսարանական հասարակագիտությունը խրախուսում ռազմականացման շուրջ հետազոտական աշխատանքների իրականացումը,
-ինչ քաղաքականությունների համատեքստերում են բանակի ու ռազմականացման թեմաները դառնում հետազոտական առաջնահերթություններ հասարակագիտական ֆակուլտետներում` նեղացնելով ռազմականացման քննադատության հանրային տարածքները։