Ես ոչ մի ադրբեջանցի չեմ ճանաչում, բացի առաջին դասարանի վինետկայում Ռուստամ Ալիև անունը ներքևում գրված ու լուսանկարում այդպես էլ չժպտացող ու կարճ կտրած բիզ-բիզ մազերով տղայից, որ էնքան հեռու է, որ չգիտես էլ՝ իրականում ճանաչել ես, թե չէ: Անձնական լալահառաչ շփման ու ինքնագիտակցման փորձի բացակայության պայմաններում շատ ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեմ՝ հասկանալու, թե որտեղ եմ ապրում ու վերջապես որտեղ...
Ինչպե՞ս խոսել ետխորհրդային իրադրության մասին
Ետխորհրդային՝ որպես նեոգաղութային իրադրության մասին խոսակցությունները հրատապ են դարձել վերջին տարիներին և հատկապես Գյումրիի վերջին իրադարձություններից հետո: Իրականում, գաղութատիրության և հարակից թեմաները ակտուալ կարող էին լինել Խորհրդային Միության տարիներին և դրա փլուզումից անմիջապես հետո: Բայց իմ տպավորությամբ, սոցիալական ու հումանիտար գիտությունների օրակարգում այս հարցերը ոչ միայն ձևակերպված...
Ժիրայր Մալխասյան. «Ժողովրդավարության տեսություններ»

Ֆրանսահայ փիլիսոփա Ժիրայր Մալխասյանը քննարկում է ժողովրդավարությունը մեկնաբանող տարբեր տեսական մոտեցումներ՝ միաժամանակ հարցադրելով ռեալ ժողովրդավարության դրսևորումները։ Ի՞նչ մտահոգություններ և վեճեր կան Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, ժողովրդավարության շուրջ, ինչպե՞ս են կուսակցությունները հարմարվում միտումներին՝ կորցնելով գաղափարական առանցքը և ինչպես են հարաբերվում մշակույթն ու...
Մշակութային իմպերիալիզմի մասին

Մշակութային իմպերիալիզմի գաղափարն առաջ է եկել 1960-ականներին, ինտենսիվորեն ուսումնասիրվում է 1970-ականներից սկսած։ Այն նշանակում է, որ ենթադրաբար ավելի քաղաքակիրթ հասարակության արժեքներն ու մշակույթը պարտադրվում են պակաս քաղաքակիրթ հասարակություններին՝ մի դեպքում նեոգաղութային հարաբերությունների, մյուս դեպքում՝ ժամանակակից գլոբալ հարաբերությունների պայմաններում: Հայտնի են նաև այլ անվանումներ...