
Հրանուշ Թոփչյանի[1] «Հայ կնոջ ձայնը» վերնագրով ծավալուն հոդվածը[2] հրատարակվել է «Տիկին Հրանոյշ» ծածկանվան տակ 1903 թվականին Թիֆլիսում: Հոդվածը հայ կնոջ խնդրի քննարկման հարցում ներմուծում էր մի նոր շրջանակ. այն ոչ միայն կասկածի տակ էր առնում կնոջ հասարակական դերերի մասին արմատացած պատկերացումները, այլև հանդես էր գալիս կնոջ առկա դրությունը բարելավելուն միտված հստակ առաջարկություններով։ Հոդվածը...