
Քաղաքական մտքի գոյության գերագույն նպատակներից մեկը աշխարհն է՛լ ավելի լավը դարձնելու փնտրտուքն է՝ լավագույն աշխարհի լավագույն մոդելը գտնելը, իսկ մոդելն այդ կարող է լավը համարվել, եթե այն, ի թիվս այլ գերակայությունների, նաև գտել է պատերազմը կանխելու և աշխարհը խաղաղավետ դարձնելու բանալին: Մտածել պատերազմի և խաղաղության շուրջ նշանակում է՝ մտածել պատերազմի կանխման և խաղաղության հաստատման շուրջ...