Աշխարհում աղքատ բնակչության մեծ մասը զբաղված է, ինչը նշանակում է, որ նրանք աշխատում են իրենց կենսապայմաններն ապահովելու համար, սակայն չեն ստանում այնքան եկամուտ, որը կբավականացնի գոնե նվազագույն մակարդակում իրենց հիմնական կարիքները հոգալուն։ Սա հիմնախնդիր է, որը բնորոշ է ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներին։ «Զբաղված աղքատներ» եզրույթը նոր է, քիչ է կիրառվում, գրականության մեջ, փաստաթղթերում...
