Հետազոտության նպատակն է հասկանալ զբաղվածության և աղքատության հանրային ընկալումները Հայաստանում աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող երկու մարզերում՝ Գեղարքունիքում և Շիրակում։ Այս երկու մարզերում աղքատությունն անհամեմատ ավելի բարձր է մյուսներից, հետևաբար հետազոտության շրջանակում թիրախավորվել են հենց այս մարզերը։
Ուսումնասիրությունն իրականացվել է՝ որպես ուղենիշ ունենալով հետազոտական հետևյալ հարցերը.
- Ինչպիսի՞ փորձառություն ունեն մարդիկ Հայաստանում զբաղվածության ոլորտում․ ի՞նչ խնդիրների են բախվել աշխատանք գտնելու գործընթացում:
- Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում զբաղվածության ոլորտում:
- Ինչպիսի՞ն է պետության դիրքորոշումը զբաղվածության ոլորտում խնդիրների լուծման առնչությամբ․ ի՞նչ անելիք ունի պետությունը:
- Ինչպիսի՞ն է մարդկանց շրջանում աղքատության ընկալումը:
- Ինչպե՞ս է զբաղվածությունը նպաստում աղքատության կրճատմանը։
- Որո՞նք են աղքատության հաղթահարման գլխավոր խոչընդոտները Հայաստանում, և ի՞նչ է անում պետությունը աղքատության հաղթահարման համար:
- Ինչպե՞ս են մարդիկ ընկալում բարեկեցությունը․ ի՞նչ անելիք ունի պետությունը քաղաքացիների բարեկեցության ապահովման համար։
- Որքանո՞վ են ՀՀ պետական քաղաքականությունները հասցեագրում զբաղվածության, գործազրկության, աղքատության հաղթահարման համար հետազոտության մասնակիցների բարձրաձայնած կարիքներն ու խնդիրները։
Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Հետազոտությունը կատարվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան»-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Հետազոտության բովանդակության համար պատասխանատու է «Սոցիոսկոպ» ՀԿ-ն։ Հոդվածում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել Եվրոպական միության և ծրագրում ընդգրկված մյուս կառույցների դիրքորոշումներին: