Մասնակցության հրավեր

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը հրավիրում է մասնակցելու «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացին: Դասընթացն ուղղված է կրթության, գենդերի և քաղաքացիական հասարակության ոլորտներում ռազմականացման թեմայի բազմակողմանի վերհանմանը: Այն կիրականացվի

  • մուլտիմեդիա նյութերի ցուցադրման և քննարկումների,
  • տեղական հետազոտությունների ներկայացման,
  • հասարակագիտական տեսության ընթերցանության,
  • տեղի ակտիվիստական պայքարի փորձի ներկայացման միջոցներով:

Դասընթացները վարելու են սոցիոլոգիայի, հոգեբանության, հետաքննող լրագրության, քաղաքացիական հասարակության գործիչներ:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան առնչվել ռազմականացման հարցի շուրջ ժամանակակից աշխարհում և Հայաստանում առկա հասարակագիտական և ակտիվիստական մոտեցումներին:

Դասընթացը տեղի կունենա 2019թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում: Լիարժեք մասնակցելու դեպքում կտրվեն վկայականներ:

Մասնակցության չափանիշեր

Դասընթացին կարող են մասնակցել ուսանողները և մինչև 35 տարեկան երիտասարդները:

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում-հայտը https://bit.ly/2CYyWuy մինչև սույն թվականի փետրվարի 15ը:

Նախնական փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հանդիպման:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հանդիպումները տեղի են ունենալու աշխատանքային օրերի երեկոյան ժամերին:

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ