«Սոցիոսկոպ» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ հետազոտողի օգնականի թափուր աշխատատեղի համար։
Մեկնարկը՝ 2025 թ․ փետրվարի 1։
Տևողությունը՝ 6 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ։
Վայրը՝ Երևան, Հայաստան։
Ներգրավվածությունը՝ ոչ լրիվ դրույք։
Հետազոտողի օգնականի աշխատանքային պարտականությունները ներառում են՝
- կազմակերպության ընթացիկ հետազոտական նախագծերում ակտիվ ներգրավվածություն, մասնավորապես՝ հետազոտական հարցազրույցների և քննարկումների կազմակերպում, երկրորդային տվյալների հավաքագրում,
- կազմակերպության հետազոտական թեմաների շուրջ մեդիա մոնիթորինգի իրականացում և ամփոփում,
- ներգրավվածություն կազմակերպության ընթացիկ գործունեության և կազմակերպչական հարցերի մեջ։
Հետազոտող օգնականի համար նախատեսված պարտականությունները սահմանում, սակայն չեն սահմանափակում կազմակերպության կողմից նախատեսվող այլ համապատասխան գործառույթները:
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Մեր հետազոտական թիմին միանալու համար անհրաժեշտ է ունենալ․
- բակալավրի կամ մագիստրոսի աստիճան սոցիոլոգիայի կամ հասարակագիտության հարակից ոլորտներում,
- վերլուծական կարողություններ,
- աշխատանքային փորձ հետազոտական ոլորտում։
Կարևոր է նաև, որ հետազոտողը՝
- վարժ տիրապետի հայերենին և անգլերենին,
- լինի նախաձեռնող, ունենա կազմակերպչական և հաղորդակցային հմտություններ,
- կարողանա աշխատել թիմում և դրանից անկախ, լինի ճշտապահ և կազմակերպված, կարողանա պլանավորել գործողությունները վերջնաժամկետներին համապատասխան,
- զգայուն լինի մարդու իրավունքների, սեռականության և գենդերային հարցերի նկատմամբ,
- հետաքրքրված լինի հայաստանյան հանրային-քաղաքական գործընթացներով։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Եթե Ձեզ հետաքրքրեց առաջարկվող աշխատանքը, բավարարում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ․հասցեին՝ մինչև 2025 թ. հունվարի 24-ը` նամակի վերնագրում նշելով «Հետազոտողի օգնական»:
Ուշացած դիմումները չեն դիտարկվի: Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ:
Հարցերի դեպքում գրեք մեզ [email protected] էլ․հասցեով կամ զանգահարեք +374 99 366 403 հեռախոսահամարով։