English Below
Սիրելի գործընկերներ,
Սոցիոսկոպը հայտարարում է հետազոտական-վերլուծական հոդվածների բաց կանչ «Ղարաբաղյան կոնֆլիկտի սոցիալ-տնտեսական հետևանքները» խորագրով։ Խաղաղության, պատերազմի ընկալումները, Ղարաբաղյան կոնֆլիկտի ազդեցությունը ու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքների ուսումնասիրմանն ուղղված Սոցիոսկոպի վերջին տարիների հետազոտությունները այս կամ այն կերպ անդրադարձել են պատերազմի սոցիալ-տնտեսական ազդեցության, անհավասարության և աղքատության հարցերին։ Այնուամենայնիվ, պատերազմների սոցիալ-տնտեսական հետևանքների մասին խոսակցություններն ու վերլուծությունները լայնամասշտաբ չեն, շատ դեպքերում՝ սակավ ուսումնասիրված։ Տարբեր հետազոտություններ, ինչպես նաև Սոցիոսկոպի իրականացրած ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում մարդկանց անհանգստացնող խնդիրների շարքում շարունակում են առաջնային մնալ սոցիալ-տնտեսական, աղքատության, գործազրկության հարցերը։ Իսկ սոցիալական անհավասարությունները պատերազմների ընթացքում ու դրանց հաջորդող տարիներին զգալի աճում են։ Ղարբաղյան կոնֆլիկտի սոցիալ-տնտեսական ազդեցության հարցերը այս տարիների ընթացքում պատշաճ ուսումնասիրության չեն ենթարկվել, ուստի հետազոտական-վերլուծական այս հոդվածաշարի նպատակն է տարբեր մասնագետների հետ համագործակցության ու միջդիսցիպլինար մոտեցման արդյունքում ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես է կոնֆլիկտի սոցիալ-տնտեսական ազդեցությունը կապվում խաղաղության և կայունության հասկացությունների, աղքատության և սոցիալական անհավասարության հարցերի հետ և ինչպես է ուղղակի կամ անուղղակիորեն ազդում տնտեսական աճի ու զարգացման վրա:
Հետաքրքրված հետազոտողներին կամ հետազոտական խմբերին խնդրում ենք մինչև հունիսի 5-ը [email protected] հասցեին ուղարկել հայերեն կամ անգլերեն կարճ աբստրակտ (մինչև 300 բառ), որը կներառի վերլուծական հոդվածի վերնագիրը, հետազոտական հարցն ու մեթոդաբանությունը։ Խնդրում ենք աբստրակտին կցել նաև գնային առաջարկ։
Նախատեսում ենք աշխատել 4 հետազոտողների կամ հետազոտական խմբերի հետ, ովքեր տարբեր տեսանկյունից կուսումնասիրեն Ղարաբաղյան կոնֆլիկտի, Ղարբաղյան երկրորդ պատերազմի համատեքստում Հայաստանում սոցիալ-տնտեսական անհավասարության հարցը։ Սոցիոսկոպի թիմը լրացուցիչ կապ կհաստատի ընտրված հետազոտողների հետ՝ քննարկելու հետագա աշխատանքը և տեխնիակական մանրամասները։
Հոդվածները կարող են լինել հայերեն կամ անգլերեն, 4000-4500 բառ ծավալով, որոնք կհանրայնացվեն երկլեզու թարգմանությամբ։ Ծրագրի ավարտին Սոցիոսկոպը նախատեսում է հետազոտող-հեղինակների հետ համատեղ կազմակերպել հանրային քննարկումներ հետազոտական խնդիրների շուրջ տարբեր հանրային, քաղաքական, մեդիա խմբերի մասնակցությամբ։
Ցանկացած հարցի դեպքում, կարող եք գրել մեզ։
“Social-Economic Consequences of the Karabakh Conflict:” Call for Articles
Socioscope is delighted to announce an open call for the submission of analytical articles on “Social-Economic Consequences of the Karabakh Conflict.”
Soscioscope’s recent research projects on public perception of war and peace, the influence of the Karabakh conflict and the consequences of the Second Karabakh War somehow have referred to the war’s social-economic effects and the issues of inequalities and poverty. The discussion and analysis of the social-economic impact of war are often limited and, in some cases, lacking in depth. Different studies in Armenia, including recent research studies conducted by Socioscope, show that social-economic problems, poverty and unemployment remain priorities for people, and social inequalities grow during and after the war period.
The social-economic impact of the Karabakh conflict for over 30 years has not been studied comprehensively in Armenia over these years. Thus, the objective of our research-analytic articles project is to study and understand how the social-economic impact of the conflict affects peace and stability, poverty and inequalities and how it reflects on economic growth both directly and indirectly.
In case of interest, researchers and research groups are kindly asked to submit an abstract (up to 300 words), including the article title, outlining the research question and methodology, at this email address ([email protected]), by June 5th. Please, present the price offer together with the abstract.
We plan to cooperate with four researchers or research groups who will study the social-economic inequality issue in the context of the Karabakh conflict and the Second Karabakh War from different perspectives. Our team will contact selected researchers or groups to discuss further cooperation and other technical details.
Articles can be submitted in Armenian or English (up to 4000-4500 words) and will be published alongside a bilingual translation. As part of the project, Socioscope intends to facilitate public discussions bringing together the researchers-authors with a diverse range of participants, including representatives from the public, political, and media spheres.
Our team is open to answering your questions.