Մասնակցության հրավեր

«Սոցիոսկոպ» ՀԿ-ն հրավիրում է «Մեդիա և ապատեղեկատվություն․ տեսական և հետազոտական մոտեցումներ» թեմայով աշխատարանին։ Աշխատարանն ուղղված է ուսանողների, երիտասարդ հետազոտողների և լրագրողների հետ համատեղ մեդիայի հանդեպ հանրային վստահության խնդիրների, հասարակության վրա մեդիայի ազդեցության, գենդերային, ինքնության, անվտանգային և ժողովրդավարության հարցերի շուրջ մեդիայում տարածված ապատեղեկատվական թեզերի քննարկմանը։ Աշխատարանի ընթացքում կքննարկենք ինչպես տեսական հարցեր, այնպես էլ կներկայացնենք «Հակազդելով ապատեղեկատվությանը` ավելի ուժեղ ժողովրդավարության համար» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ 

Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, որոնք կկիսվեն իրենց ակադեմիական և հետազոտական փորձառությամբ։ 

Աշխատարանը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-15։00, ԻԼՏԿ (ISTC) հիմնադրամում։ Հասցեն՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև նոյեմբերի 22-ը։ Տեղերի սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ աշխատարանին կմասնակցեն առավել շուտ դիմողները։

Մասնակցության

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմեք Ագապի Իվանյանին +374 99 366 403 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ հասցեով։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22