Հաղորդակցության և սոցմեդիայի մասնագետ

«Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնը փնտրում է հաղորդակցության և սոցմեդիայի մասնագետի՝ միջին մակարդակի փորձառությամբ, մասնակի զբաղվածությամբ և ճկուն աշխատանքային գրաֆիկով։

Մեկնարկը. 2026 թ․ հունիսի 1։

Տևողությունը. 10 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ։ 

Վայրը. Երևան, Հայաստան։ 

Ներգրավվածությունը. մասնակի ներգրավվածություն՝ ճկուն գրաֆիկով:

  • Մասնակցել կազմակերպության ռազմավարական հաղորդակցության մշակմանը՝ թիմի և մեդիա գործընկերների հետ համագործակցությամբ
  • Վարել և համակարգել կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակները (Facebook, LinkedIn, Instagram)
  • Պլանավորել և իրականացնել սոցիալական մեդիայի բովանդակությունը՝ ապահովելով կանոնավոր և նպատակային հաղորդակցություն
  • Մշակել սոցիալական մեդիայի բովանդակության օրացույց, ամսական հաշվետվություններ լսարանների ներգրավվածության առնչությամբ
  • Մշակել և իրականացնել առաջխաղացման, նոր լսարանների ներգրավման արշավներ սոցիալական հարթակներում
  • Աջակցել կազմակերպության հետազոտությունների, վիդեոների, հրապարակումների և այլ նյութերի հանրայնացմանն ու առաջխաղացմանը
  • Հետազոտական դաշտային աշխատանքների ընթացքում ուղեկցել թիմին, իրականացնել photo/video նկարահանումներ և ապահովել ընթացիկ հաղորդակցություն սոցիալական մեդիայի հարթակներում
  • Սերտ համագործակցել կազմակերպության տնօրենի, ծրագրերի ղեկավարի և թիմի հետ
  • Համակարգել հաղորդակցությունը և համագործակցությունը մեդիա գործընկերների հետ ծրագրի շրջանակում
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել կազմակերպության միջոցառումների, հանրային քննարկումների և այլ նախաձեռնությունների հաղորդակցմանը։
  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի, սոցիոլոգիայի, մեդիայի կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության, սոցիալական մեդիայի կամ հանրային կապերի ոլորտում
  • Սոցիալական մեդիայի հարթակների (Facebook, Instagram, LinkedIn) կառավարման և բովանդակության պլանավորման փորձ
  • Հայերեն լեզվի գերազանց գրավոր հմտություններ, անգլերենի լավ իմացություն
  • Հաղորդակցային հմտություններ՝ բարդ հետազոտական կամ սոցիալական թեմաները հանրամատչելի ներկայացնելու կարողությամբ
  • Բազային թվային գործիքների կիրառման հմտություններ
  • Լուսանկարահանման և բազային վիդեո-կոնտենտի պատրաստման հմտություններ
  • Թիմային աշխատանքի, ինքնուրույն կազմակերպման և ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
  • Քաղաքացիական հասարակության, հետազոտական և մեդիա ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն
  • Խաղաղության հարցի, սոցիալական հարցերի, խոցելի խմբերի և մարդու իրավունքների հանդեպ հոգատարություն։

Եթե հետաքրքեց առաջարկվող աշխատանքը և բավարարում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ․ հասցեին՝ մինչև 2026 թ. մայիսի 22-ը` նամակի վերնագրում նշելով «Հաղորդակցության մասնագետ»:

Ուշացած դիմումները չեն դիտարկվի։ Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ։

Հարցերի դեպքում գրեք մեզ [email protected] էլ․հասցեով կամ զանգահարեք +374 99 366 403 հեռախոսահամարով։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22