Աննա Ժամակոչյան․ Քննադատական միտքը ռազմականացման և անվտանգայնացման պայմաններում

Բանախոսության շրջանակներում Աննա Ժամակոչյանը անդրադառնում է քննադատության հնարավորության հարցին, երբ վերևից ներքև իջեցվել են ռազմականացման և անվտանգայնացման գաղափարաբանությունները, և հանրության շրջանում տիրապետում է «մենք պատերազմող երկիր ենք» մտայնությունը, որը մերժում է քննադատությունը։ Քննադատական սոցիոլոգիայի դիրքից ոչ միայն հնարավոր է քննադատությունը, այլև անհրաժեշտ է։ Եթե պատերազմը կա, առկայության ուժով իսկ կա դրա քննադատության (հասկացման և հաղթահարման) կարիքը․ եթե չլիներ պատերազմը, ո՞ւմ պետք կլիներ դրա քննադատությունը։ Երբ հասարակությունները ռազմականացվում են և մեծացնում ռազմական ոլորտի ծախսերը, ո՞ր հանրային ոլորտների հաշվին են դա անում։ Ռազմականացումը, որ կյանքի անվտնագության հարցի լուծման համար է, չի՞ խլում կյանքի անվտանգության մեկ այլ՝ առողջապահության ոլորտից։ Ինչո՞ւ են ուրեմն պետությունները նախընտրում կյանքի և անվտանգության երկու ոլորտներից անհամաչափորեն մեծ ներդրումներ անել, ենթակառուցվածքներ ստեղծել, մասնագետներ պատրաստել ռազմական ոլորտում, սակայն ոչ առողջապահության ոլորտում։ Երբ ռազմական անվտանգությունը կազմում է քաղաքական որոշումների կենտրոնը, երբ ամենից շատ կարևորվում է անվտանգության պաշտպանությունը, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ, ո՞ր սոցիալական խավի անվտանգությունը և ո՞ւմ, ո՞ր սոցիալական խավի հաշվին․ ովքե՞ր են առաջնագծում իրենց կյանքը վտանգում և ո՞ւմ են պաշտպանում։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22