Ապատեղեկատվությունը Հայաստանում․ հանրային ընկալումների ուսումնասիրություն

Երկու փուլով իրականացրած խորքային այս ուսումնասիրությունը  բացահայտում է հանրային դիսկուրսում տարածված ապատեղեկատվական թեզերը և դրանց հանրային ընկալման ու արձագանքման առանձնահատկությունները։

Հետազոտության առաջին փուլում մեդիա ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ իրականացրել ենք փորձագիտական հարցազրույցներ՝ դուրս բերելու մեդիայում տարածված ապատեղեկատվական թեզերը, դրանց  ազդեցությունը  հանրային տրամադրությունների վրա՝ մասնավորապես կենտրոնանալով գենդերային և սեռականության, անվտանգության և ժողովրդավարության հետ կապված ապատեղեկատվական թեզերի և  դրանց փոխառնչությունների վրա, ինչպես նաև ապատեղեկատվական թեզեր տարածող դերակատարներին, նրանց շահերն ու դրդապատճառները։

Երկրորդ փուլում, համադրելով Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ֆոկուսխմբային քննարկումների արդյունքները, ուսումնասիրել ենք հանրային տարբեր շերտերի՝ մեդիայի սպառման սոցիալական պրակտիկաները, ապատեղեկատվության ընկալումները, ապատեղեկատվությանն արձագանքելու սկզբունքներն ու դրանց դեմ պայքարի ձևերը ։

Հետազոտող հեղինակներ՝ Մարիամ Խալաթյան, Նվարդ Մարգարյան։

Հետազոտողներ՝ Մարիամ Խալաթյան, Արփի Մանուսյան, Նվարդ Մարգարյան, Տաթևիկ Մարգարյան։

Օգնականներ՝ Ագապի Իվանյան, Աննա Հարությունյան, Սոնա Մելիքջանյան։

Սրբագրումը՝ Ազնիվ Նասլյանի։

Շարվածքը և ձևավորումը՝ Նորա Գալֆայանի։

Հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22