ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ.ԿԱՆԱՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

2019-ի դեկտեմբերին Չինաստանի Վուհան քաղաքում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը իսկական փորձություն դարձավ ողջ մարդկության համար՝ վտանգելով թե՛ մարդկանց կյանքը, թե՛ կենսապայմանները։ Թեև ընդհանուր առմամբ համավարակի տարածման տեմպը դանդաղել է, որոշ սահմանափակումներ արդեն անցյալում են, ավելացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված բնակչության թիվը, այնուամենայնիվ, կորոնավիրուսի համավարակն ու դրա ազդեցությունները դեռևս համաշխարհային հիմնախնդիր են և նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում աշխարհին։ Հայաստանը ևս բացառություն չէ այս պարագայում։ Համաշխարհային առողջապահական այս հիմնախնդիրը Հայաստանում ևս էականորեն փոխեց ոչ միայն հանրային առողջության ոլորտը, այլև բացասաբար ազդեց հարակից, միմյանց պայմանավորող և միմյանցից փոխկախված ոլորտների վրա՝ առողջապահության, կրթության, մշակույթի, տնտեսության և այլն։

Հաշվի առնելով կանանց հարցերի ուսումնասիրությանն ուղղված մեր մշտական հետաքրքրությունը և կորոնավիրուսի առաջ բերած խնդիրները՝ 2021 թ․ մենք նախաձեռնեցինք «Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը խոցելի խմբերի և նրանց աշխատանքային իրավունքների վրա. կանանց փորձառության ուսումնասիրություն» հետազոտությունը, որի նպատակն է դուրս բերել համավարակի ազդեցությունը Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների իրադրության վրա։

Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22