Հետազոտությունը միտված է բացահայտելու, թե ինչ փորձառություն ունեն ԼԳԲՏ+ անձինք Հայաստանում ՄԻԱՎ և սեռական ու վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության տեսանկյունից։ Այն քննում է ԼԳԲՏ+ անձանց տեղեկացվածությունը ՄԻԱՎ-ի ու սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների մասին, դրանցից օգտվելու խոչընդոտները, կարիքների շրջանակը և ծառայությունների ընտրության վրա ազդող գործոնները։
Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով։ Առաջին փուլում կատարվել է առկա հետազոտությունների և վիճակագրական տվյալների երկրորդային վերլուծություն, երկրորդ փուլում՝ 15 խորքային հարցազրույց ԼԳԲՏ+ անձանց հետ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։
Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Հետազոտությունն իրականացրել է «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Շվեդիայի կառավարության, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և/կամ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի տեսակետները:




