Այս հոդվածում հետազոտող Արփի Մանուսյանն անդրադառնում է 19-րդ դարասկզբին կնոջ հանրային կյանքի վերելքին, մասկուլին սոցիալական կառուցվածքների ճեղքման կանանց փորձերին։
Այս շրջանում Մոսկվայում, Պետերբուրգում, եվրոպական երկրների մշակութային օջախներում կրթություն ստացած կանայք՝ Դարիա Հովհաննիսյանը, Թագուհի Մելիք-Ազարյանը, Սոֆիա Բաբայանը, Սրբուհի Երիցյանը, Մարիամ Խատիսյանը և շատ ուրիշներ, հանձն են առնում աղջիկների դաստիարակության և կրթության գործը՝ հիմնադրելով բարեգործական կենտրոններ, որոնք օժանդակում էին կարիքավոր աղջիկներին՝ ուսում ստանալու, արհեստ սովորելու և աշխատանք հայթայթելու :
Մի քանի կին մտավորականների նախաձեռնությամբ ստեղված «Թիֆլիսի հայուհեաց բարեգործական ընկերությունը», որտեղ 16 տարիների ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մարիամ Խատիսյանը, գործուն մասնակցություն է ունեցել քաղաքի հանրային, կրթական, սոցիալ-մշակութային կյանքին, իր սուղ միջոցներով նպաստել է կանանց ու աղջիկների կրթությանն ու զորեղացմանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։