Ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը

12269004_967353113311554_653602085_o2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն։
Այդ նախագիծը, գործող Սահմանադրության համեմատ, պարունակում է մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները սահմանափակող դրույթներ։
Նախագծով տնտեսական, սոցիալական և մշակութային բազմաթիվ իրավունքներ զրկվել են սահմանադրական կարգավիճակից: Դրանց պաշտպանության համար պետությունն այլևս պատասխանատվություն չի կրի:
Մեր իրավունքները սահմանափակող առաջարկ է քննարկվում, իսկ մենք կարծում ենք, որ դա կապ չունի մեր ամենօրյա կյանքի հետ: Իսկ գուցե խնդիրն այն է, որ մենք այդպե՞ս ենք մտածում:

Հ.Գ.
Շնորհակալություն հոլովակի պատրաստմանը աջակցած բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես անիմացայի համար՝ Արման Յարալյանին, նկարների համար՝ Արմեն Տիրատուրյանին, ձայնագրության համար՝ Դավիթ Ստեփանյանին, տեքստը կարդալու համար՝ Նարէ Սահակյանին։

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22