Պիտակգաղափարներ

Հուլիսյան ապստամբության շուրջ

Ինչպես խոսել այն ամենի մասին, ինչը թվում է չափից դուրս կարևոր՝ թեթև ու հպանցիկ հայացքի կամ էլ զգացմունքային պոռթկման համար։ Առաջինը, ինչ կփորձեմ անել, ոչ թե տեղի ունեցած իրադարձությունների փաստական քննարկումն է, այլ դրանց հանրային հնարավոր նշանակության։ Երկրորդը. քանի որ այդ իրադարձությունները շատ ավելի խորը ու մանրազնին վերլուծության կարիք ունեն, հանրային նշանակության միտումները կներկայացնեմ...

Ոչ այնքան Եվրատեսիլի մասին

Նայել, թե չնայել Եվրատեսիլ և որքանով դա կարևորել` ամեն մեկի անձնական գործն է ու ճաշակի հարցը: Ուր էր` թե: Դա ազգային ու ազգանվեր գործ է, ուր բոլորը` սկսած մասնակցից, երկրի պատվիրակությունից մինչև ամեն “բալետ” անող` պարտավոր են համակվել ազգային զգացումներով ու բառապաշարով: Երևի մեկ էլ մեկ-երկու երկիր է այդպես պահում իրեն, բայց այդ երկրների հետ համեմատվել մենք չենք սիրում: Այն, որ Եվրատեսիլին ամեն...

Ոգևորության ստվերում

Վերջին շրջանում անընդհատ մի բանի մասին եմ մտածում. ինչու՞ ենք մենք շարունակաբար ոգևորություն կամ դրա աղբյուրը փնտրում ամենուր՝ որևէ բան անելու կամ արարքի իմաստալիությունը հիմնավորելու համար։ Մտահոգությունս ինքնին ոգևորության գաղափարը չէ կամ թե դրա մոտիվացնող գործառույթը, երբ որևէ կարևոր ու նախկինում բոլորովին անճանաչելի գիտելիքի կամ երևույթի ես հաղորդակից լինում ու պայծառացման նման մի բան է...

Պատերազմի ճշմարտությունը

Ես ոչ մի ադրբեջանցի չեմ ճանաչում, բացի առաջին դասարանի վինետկայում Ռուստամ Ալիև անունը ներքևում գրված ու լուսանկարում այդպես էլ չժպտացող ու կարճ կտրած բիզ-բիզ մազերով տղայից, որ էնքան հեռու է, որ չգիտես էլ՝ իրականում ճանաչել ես, թե չէ: Անձնական լալահառաչ շփման ու ինքնագիտակցման փորձի բացակայության պայմաններում շատ ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեմ՝ հասկանալու, թե որտեղ եմ ապրում ու վերջապես որտեղ...

Ինչպե՞ս խոսել ետխորհրդային իրադրության մասին

Ետխորհրդային՝ որպես նեոգաղութային իրադրության մասին խոսակցությունները հրատապ են դարձել վերջին տարիներին և հատկապես Գյումրիի վերջին իրադարձություններից հետո: Իրականում, գաղութատիրության և հարակից թեմաները ակտուալ կարող էին լինել Խորհրդային Միության տարիներին և դրա փլուզումից անմիջապես հետո: Բայց իմ տպավորությամբ, սոցիալական ու հումանիտար գիտությունների օրակարգում այս հարցերը ոչ միայն ձևակերպված...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22