Մարտի 22-ին մեկնարկեց Սոցիոսկոպի «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA Yerevan): Մասնակիցներին ողջույնի խոսք հղեց ԺԱԻ տնօրեն Նազարեթ Կարոյանը:
Կորչի պատերազմը
Ե. Չարենցի առաջին խմբագրած ժողովածուն կոչվում էր «Կորչի՛ պատերազմը»` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 10-ամյակին։ Գրքում ներկայացվել են Գ. Վանանդեցու, Մ. Ջանանի, Ն. Զարյանի, Ստ. Զորյանի, Ալազանի և այլոց հոդվածներն ու բանաստեղծությունները, ինչպես նաև Գ. Քոչարի, Կ. Հալաբյանի, Մ. Մազմանյանի ծաղրանկարները: Գրքի կոչ-առաջաբանի հեղինակն է համարվում խմբագիր Չարենցը, որն էլ ներկայացնում ենք ձեր...
Փետրվարի 15-ը Անահիտ Բայանդուրի ծննդյան օրն է
Կոկիկ ժեստերով խոսուն ձեռքեր, հույս վառող շիտակ մտքեր, մեծ հոգի փոքրիկ մարմնում, անսահման սեր ամենքին՝ փխրուն սրտում… Սա է մեր Անահիտը։ Սոնայի ու Լինայի հետ մի դար առաջվա խոսակցությունից մի կտոր՝ նվիրված Անահիտ Բայանդուրի հիշատակին Փետրվարի 15-ը Անահիտ Բայանդուրի ծննդյան օրն է. նրա հետ անվերջ խոսակցությունների և նրա շուրջ հուշերի առիթ։ Այսօր առիթ է հիշելու Անահիտ Բայանդուրի՝ իբրև հետաքրքիր...
Մասնակցության հրավեր
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը հրավիրում է մասնակցելու «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացին: Դասընթացն ուղղված է կրթության, գենդերի և քաղաքացիական հասարակության ոլորտներում ռազմականացման թեմայի բազմակողմանի վերհանմանը: Այն կիրականացվի մուլտիմեդիա նյութերի ցուցադրման և քննարկումների, տեղական հետազոտությունների ներկայացման, հասարակագիտական...
ԽՈՍԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. Կանանց կարծիքները և կարիքները
2017 թվականին Սոցիոսկոպի հետազոտական թիմը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի պատվերով իրականացրել է հետազոտություն՝ ընտանեկան բռնության խնդրի ուսումնասիրության շուրջ: Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլում իրականացվել են փորձագիտական հարցազրույցներ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնագետների հետ, երկրորդ փուլում՝ ֆոկուս խմբեր կանանց հետ՝ Աշտարակ, Արմավիր...