Վերջին նորություններ

«Մեդիայում գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություններ» գիտաժողով

2023 թ. հունվարի 26-ին «Սոցիոսկոպը» կազմակերպել էր «Մեդիայում գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություններ» տարածաշրջանային առցանց գիտաժողովը։ Այն 2022 թ. դեկտեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած «Գենդերային ապատեղեկատվություն և մեդիա էթիկա» գիտաժողովի տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում տարբեր երկրների հետազոտողներ և լրագրողներ քննարկեցին կին ակտիվիստների ու լրագրողների՝...

Թիֆլիսի հայուհյաց բարեգործական ընկերությունը և Մարիամ Խատիսյանի հանրաշահ գործը

Այս հոդվածում հետազոտող Արփի Մանուսյանն անդրադառնում է 19-րդ դարասկզբին կնոջ  հանրային կյանքի վերելքին, մասկուլին սոցիալական կառուցվածքների ճեղքման կանանց փորձերին։  Այս շրջանում Մոսկվայում, Պետերբուրգում, եվրոպական երկրների մշակութային օջախներում կրթություն ստացած կանայք՝ Դարիա Հովհաննիսյանը, Թագուհի Մելիք-Ազարյանը, Սոֆիա Բաբայանը, Սրբուհի Երիցյանը, Մարիամ Խատիսյանը և շատ ուրիշներ, հանձն են...

ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԸ ԵՒ ՆՐԱ ԾԱԳԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Նախաբան Սոֆիա Դանիելբեկյանի «Կանանց հարցը և նրա ծագելու պատճառները» ընդարձակ հոդվածը լույս է տեսել արևելահայ առաջադիմական և քննադատական մտքի ձևավորման և զարգացման կարևորագույն հարթակներից մեկում` Մուրճ հանդեսում[1] 1906 թվականին։ Բացի կանանց խնդիրներից՝ Սոֆիա Դանիելբեկյանը մի շարք քննադատական հոդվածներ է հեղինակել նաև Մշակ պարբերականում՝ սոցիալական, կրթական, մշակութային հարցերի շուրջ («Ռուս և հայ...

Պատերազմը կնոջ դիտանկյունից․ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին

Նախաբան վերջաբանի մասին Հոդվածը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի և դրանով հանրային դաշտում խաղաղության շուրջ վերաբացված խոսակցության առանձնահատկության մասին է՝ համադրված հայ իրականության տարբեր ժամանակների կին գործիչների խաղաղաշինական ջանքերի պատմությունների հետ։ Հոդվածի վրա աշխատանքը սկսվել էր արշավի սկզբնավորմանը զուգահեռ։ Թեմայի ընտրությունը...

Ինչո՞ւ է մարդու իրավունքների օրակարգն այդքան գրավիչ աջական խմբերի համար

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 20-րդ դարի երկրորդ կեսը կարելի է համարել մարդու իրավունքների «ոսկե ժամանակաշրջան»։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին հղում անելով՝ աշխարհի գրեթե բոլոր պետություններն իրենց ազգային սահմանադրությունների բովանդակության մեջ ավելացրին մարդու իրավունքների դրույթներ, նորմատիվ ակտեր։ 20-րդ դարի երկրորդ կեսին մարդու իրավունքների գաղափարը և հեռանկարները...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22