Նեղացող տարածքից դեպի հետհեղափոխական տարածք. քաղաքացիական հասարակությունը Հայաստանում. ՄԱՍ I

Մինչ հեղափոխությունը քաղաքացիական հասարակության առավել դիմադրական խմբերի միջավայրում մեծ էր անհանգստությունն իրենց գործունեության տարածքի նեղացման, պայմանների էլ ավելի սահմանափակման, ինչպես նաև անելիքի անիմաստության շուրջ։ Այդ ժամանակ Սոցիոսկոպի հետազոտական թիմը պրոֆ․Արմինե Իշխանյանի հետ համատեղ նախաձեռնեց քաղաքացիական հասարակության նեղացող տարածքի շուրջ հետազոտություն՝ Պրագայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ։ Հեղափոխությանը զուգահեռ այն ներառեց հետհեղափոխական տարածքի մասին 2018-ի ամռանը կազմակերպված ֆոկուսավորված քննարկումների շարքը՝ գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի աջակցությամբ։
– Ինչպիսի՞նն են լինելու իրավապաշտպան և հանրային շահերի պաշտպան խմբերի ապագա անելիքները նոր ժամանակներում։
– Ի՞նչ դիրքից է հնարավոր դառնալու աշխատանքը։
– Ինչպիսի՞նն են լինելու նախկին (գործ)ընկերներից կազմված կառավարության հետ հարաբերությունների բնույթը։
Սույն թվականի դեկտեմբերի 18-ին Սոցիոսկոպի և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի կազմակերպած հանդիպման ժամանակ քննարկեցինք այս հետազոտության միջոցով ստացված տեղեկատվությունն ու գիտելիքը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունից և քաղաքագիտական միջավայրից հրավիրյալ երկու բանախոս ներկայացրեցին իրենց տեսակետը այս հարցերի շուրջ:

ՄԱՍ 1. Նեղացող տարածքից դեպի հետհեղափոխական տարածք
– Հետազոտության նպատակը և մեթոդաբանությունը
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, Սոցիոսկոպ
– Հետազոտության արդյունքները
ՍՈՆԱ ՄԱՆՈՒՍՅԱՆ, Սոցիոսկոպ

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ