մասնակցության հրավեր

ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև 2.0

Սոցիոսկոպը մեկնարկում է «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացի 2-րդ շրջանը, որին հրավիրում է մասնակցելու Հայաստանի երիտասարդ հասարակագետներին և լրագրողներին: Դասընթացը տեղի կունենա փետրվարի 21-23-ը՝ Երևանից ոչ հեռու հյուրանոցներից մեկում։

Դասընթացի նպատակն է երիտասարդների շրջանում մեծացնել պատերազմի և խաղաղության ժամանակակից տեսությունների իմացությունը և զարգացնել կոնֆլիկտի և անվտանգության արդի խնդիրների վերլուծության կարողությունները։

Դասընթացի հարցերի շրջանակը

  • Ի՞նչ ազդեցություններ ունի ռազմականացումը հանրային և մշակութային կյանքի տարբեր կողմերի վրա: 
  • Ինչպե՞ս է ժառանգված ռազմականացումը դրսևորվում մեդիա դիսկուրսում, կրթական համակարգում, քաղաքական մշակույթում և այլն: 
  • Ի՞նչ հեռանկար է խոստանում անվտանգության գաղափարական քաղաքականությունը ապագայում։ 
  • Ռազմականացման հաղթահարման ի՞նչ այլընտրանքներ են մեզնից առաջ մտածվել արվեստի, գիտակարգերի և տեսության մակարդակներում: 
  • Ի՞նչ կարող ենք մենք մտածել այսօր՝ այս պայմաններում։

Մասնակցության պայմաններ

Դասընթացին մասնակցությունն անվճար է․ բոլոր ծախսերը՝ կացությունը հյուրանոցում, սնունդը և ուղևորափոխադրումը, հոգում են կազմակերպիչները։

Կարող են մասնակցել մինչև 35 տարեկան անձինք, ովքեր համապատասխանում են ներքոնշյալ պահանջներից որևէ մեկին՝

  • ունեն լրագրության, քաղաքագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի և հարակից մասնագիտություններ 
  • սովորում են այս մասնագիտությունների 3-րդ և բարձր կուրսերում 
  • առնվազն 3 տարի է, ինչ աշխատում են այս մասնագիտական ոլորտներում։

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ մինչև սույն թվականի փետրվարի 11-ը:

Նախնական փուլն անցած դիմորդները վերջնական հաստատման համար կհրավիրվեն հանդիպման: Դասընթացի վայրը, թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին:

Լիարժեք և ներգրավված մասնակցության դեպքում կտրվեն վկայագրեր։

Դասընթացի կառուցվածքը

Դասընթացը վարելու են ընտրված տեսաբան-դասախոսներ, հետազոտողներ, արվեստագետներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության գործիչներ։ Դասընթացը բաղկացած է՝

–   տեսությունների քննարկումներից

–   տեղական թեմատիկ հետազոտությունների ներկայացումներից

–   արվեստի գործերի դիտում-քննարկումներից

–   քննադատական մտքի աշխատարանից:

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմեք Ագապի Իվանյանին +37499 366 403 հեռախոսահամարով կամ info@socioscope.am էլ․ հասցեով։

Comments are closed.

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ