Ինչու՞ պատերազմ․ Մաս 2

Զիգմունդ Ֆրոյդի պատասխան նամակը Այնշտայնի հարց-նամակին, բացի արժեքավոր նամակագրության մաս լինելուց, նաև ինքնաբավ հոգեվերլուծական տեքստ է, որը հետագայում վերահրատարակվել է նրա աշխատանքները ներառող տարբեր ժողովածուներում։ Եվ բացի պատերազմի մասին խորհրդածություն լինելուց՝ այն էական նյութ է նրա ավելի ուշ շրջանի պատկերացումները և  տեսության վերանայումները  հասկանալու համար։ Ի դեպ, այդ վերանայումներն ու լրացումները (օրինակ՝ մահվան բնազդի ավելացումը […]

Ինչու՞ պատերազմ․ Մաս 1

Պատերազմի պատճառների ու խաղաղության հնարավորության մասին Զիգմունդ Ֆրոյդի հետ  նամակագրությունը Ալբերտ Այնշտայնը նախաձեռնել էր 1932թ․՝ Ազգերի լիգայի[1] ներքո գործող Մտավոր համագործակցության միջազգային ինստիտուտում իր գործունեության շրջանակներում։ Նամակագրությունը «Ինչո՞ւ պատերազմ» վերնագրմամբ 1933թ․ գարնանը հրատարակվեց միաժամանակ գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Գերմանիայում դրա շրջանառությունն արգելվեց, քանի որ նույն տարում արդեն իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերն իր նացիստական կուսակցությամբ […]

Գաղափարաբանություն․ Թերի Իգլթոն

Թարգմանչի նախաբան Գրական քննադատ և տեսաբան, գրող, ներկայումս Լանքասթերի համալսարանի պրոֆեսոր Թերի (Թերենս Ֆրանսիս) Իգլթոնը գաղափարաբանության վերաբերյալ մի շարք վերլուծությունների հեղինակ է։ Այս ներածությունը նա որպես կազմող խմբագիր գրել է «Գաղափարաբանություն» («Ideology») ժողովածուի համար, որում ի մի է բերել մի շարք առանցքային հեղինակների գործեր։ Առաջին հայացքից անհավակնոտ-անվերնագիր ներածականը թարգմանության համար ընտրելը թերևս մեկնաբանման կարիք ունի։ Կարճ հիմնավորումն […]

Միսաք Մանուշյանի նամակն իր կնոջը՝ Մելինեին

Ֆրանսահայ քաղաքական և գրական գործիչ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայում հակաֆաշիստական դիմադրական շարժման առաջամարտիկներից էր: 1934-ից Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, Կոմունիստական դիմադրական շարժման և Ներգաղթյալների աշխատավորական ուժի (Main-d’œuvre immigrée) անդամ էր: Ընդհատակյա «Ֆրանսիացի հրաձիգներ և պարտիզաններ» շարժման կազմում Մանուշյանը գլխավորում էր Ֆրանսիայում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներից բաղկացած  խումբը, որ ակտիվ (հաճախ զինված) պայքար էր մղում Ֆրանսիան բռնազավթած ֆաշիստական […]

Հասարակական կարծիք գոյություն չունի

Նախաբան   Հասարակական կարծիքը նախևառաջ քաղաքական կատեգորիա է. սա 1973-ին Պիեռ Բուրդիոյի հրատարակած ծավալուն՝ «Հասարակական կարծիք գոյություն չունի» հոդվածի   առաջ քաշած առանցքային դրույթներից մեկն է։ Այս դատողության նշանակալիությունն արդի ժամանակներում Բուրդիոն վերահաստատում է 1989 թ. հրատարակած իր «Հասարակական կարծիք» տեքստով․ «Այն, ինչ  18-րդ դարի Ֆրանսիայում հայտնի դարձավ իբրև «հասարակական կարծիք», բնակչության սահմանափակ, այդուհանդերձ նշանակալի […]

Դեղին բաճկոնները կամ շնչակտուր նեոլիբերալ պետությունը

Արդեն երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ ձայներ ահազանգում են հետևյալ փաստը. կապիտալիզմն իր նեոլիբերալ տարբերակով առաջ է բերում անհավասարությունների սարսափելի աճ, որն այս պահին հասնում է սոցիալական խզման կետին և ժողովրդավարական օտարման զգացում է առաջացնում՝ կործանելով ներկայացուցչական ինստիտուտների հանդեպ վստահությունը։ Դեղին բաճկոնները երևան հանեցին խզման երկակիությունը. շատ մարդիկ, գուցե մեծամասնությունը, այսօր պարզապես չի կարող ապրել […]

Խաղաղության ֆուտբոլը

1945-ի նոյեմբերի 4-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Մոսկվայի Դինամո ֆուտբոլային թիմն այցելում է Մեծ Բրիտանիա՝ բրիտանական մի շարք թիմերի հետ հանդիպումներ անցկացնելու պայմանավորվածությամբ։ Ընդհանուր առմամբ չորս խաղ խաղալուց հետո՝ Չելսի (3-3), Քարդիֆ Սիթի (10-1), Արսենալ (4-3), Գլազգո Ռեյնջերս (2-2), դեկտեմբերի 7-ին վերադառնում են Մոսկվա։ Համաձայն տարբեր աղբյուրների, նման մարզական շրջագայություն անցկացնելու […]

ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆԸ

Իգոր Բլաժեվիչը (Igor Blaževič) բոսնիական ծագումով իրավապաշտպան է, ով բազմաթիվ մարդասիրական և այլ առաքելություններ է իրականացրել աշխարհի այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Սարաևոն, Չեչնյան, Կամբոջան, Բիրման (կամ Մյանման) և Արևելյան Թիմորը: Նա 1999 թ.-ին «People in Need» ՀԿ շրջանակում հիմնադրել է «One World» («Մեկ աշխարհ») մարդու իրավունքներին նվիրված փաստագրական ֆիլմերի ամենամյա փառատոնը, մասնակցել ֆիլմերի արտադրության […]

ԻՆՔՆՈՐՈՇՎԱ՞Ծ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արմինե Իշխանյանը (Armina Ishkanian) Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր է, մագիստրոսական ծրագրեր է ղեկավարում Սոցիալական քաղաքականությունների և զարգացման բաժնում (պետություն և ՀԿ հոսանքներ)։ Նրա փորձառության շրջանակները ներառում են քաղաքացիական հասարակությունը, ժողովրդավարությունը, սոցիալական պայքարի ձևերը, գենդերային հարցերը և նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի հետսոցիալիստական երկրների զարգացումը։ Ա. Իշխանյանի հոդվածի առիթը 2015 թ. Երևանում էլեկտրաէներգիայի […]

Եկել է քաղաքակրթությունը փոխելու ժամանակը. հարցազրույց Է. Մորենի հետ

-Ահաբեկչություն Փարիզում, արտակարգ դրություն, Ազգային ճակատի (ծայրահեղ ազգայնական կուսակցություն Ֆրանսիայում-Ն.Կ.) ծավալում, միգրացիայի զանգվածային ալիք, գործազրկության աննախադեպ ցուցիչով (բնակչության 10,2 %) խորհրդանշվող տնտեսական և սոցիալական խամրող իրադրություն. Ֆրանսիան ապրում է առանձնահատուկ անհանգստացնող ժամանակաշրջան։ Այս իրադարձությունների համադրումը երևան է բերում ընդհանուր արմատներ և դրսևորումներ։ Հասարակության իրավիճակի հետ կապված ի՞նչ է այն սովորեցնում։1 -Այս իրավիճակը արտաքին և ներքին […]

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ