
«Սոցիոսկոպ» ՀԿ–ն 2011 թ. իրականացրել է «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» թեմայով լուսանկարների մրցույթ և հաջորդիվ ցուցահանդես։ Մրցույթն անց է կացվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «ՀՀ–ում մարդու իրավունքների շուրջ հանրային իրազեկվածության բարձրացում և աջակցություն քաղաքացու իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։
«Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» թեմայով լուսանկարների մրցույթի նպատակն էր լուսանկարների միջոցով հասարակության և պետության ուշադրությունը սևեռել Հայաստանում մարդու իրավունքների հիմնախնդրին։
Լուսանկարիչներն իրենց լուսանկարներում անդրադարձել են հիմնականում խաղաղ հանրահավաքների անցկացման, արժանապատիվ կյանքի, խոշտանգումների չենթարկվելու, սեռական փոքրամասնությունների իրավունքներին։