«Հոգեբանությունը պատերազմի ու խաղաղության հարցերում» բանախոսության շրջանակներում Սոնա Մանուսյանը անդրադարձավ հոգեբանական գիտելիքի հետազոտական ու գործնական կիրառմանը՝ պատերազմի հասկացման ու վարման, խաղաղության հաստատման գործընթացներում։ Խոսեց այն մասին, թե․
-ի՞նչ հանգամանքներ նպաստեցին խաղաղության հոգեբանության զարգացմանը,
-ինչ կարևորություն ունեն սոցիալ-մշակութային ադապտացիոն պրոսեցներըպատերազմական տարբեր իրավիճակներում կամ հետկոնֆլիկտային իրավիճակում ,
-ինչ գործոններ են ազդում մարդկանց՝ պատերազմի պատրաստակամության կամ արդարացման գործում,
-ինչ ազդեցություն կարող են ունենալ իշխանության, պատկանելության և ձեռքբերման մոտիվները կոնֆլիկտների հարթեցման կամ սրացման գործում։