
Այս վերլուծությունը եռամյա հետազոտական աշխատանքի արդյունք է, որ նախաձեռնել էինք 2018 թ. աշնանը։ Ռազմի հարցերի հանդեպ քննադատական-հետազոտական հետաքրքրությունը մեզ մղում էր բացահայտելու պատերազմի և խաղաղության մասին իրական և հասարակ ձայները, փորձառությունները և պատմությունները, որոնց սիրում են հղում անել այս կամ այն քաղաքական շահի սուբյեկտները՝ առանց դրանք լսելու, իրապես բացահայտելու, դրանց հաղորդակից լինելու։
Հետազոտությունը, որ երևան էր հանում ամենասովորական ձայները անհատական և հանրային կյանքը «հոսող պատերազմի» դրությանը հարմարեցրած մարդկային փորձառությունների մասին, դարձավ դրանց հետահայաց ամրագրումը և արխիվացումը։
Գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ։