Հետազոտությունը բացահայտում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց՝ պատերազմի և խաղաղության, տարածաշրջանում խաղաղ համակեցության, իրենց և Ղարաբաղի ապագայի ըմբռնումները։
Այն փորձ է՝ հասկանալու պատերազմի և սոցիալ-տնտեսական համատեքստի փոխառնչությունները, պատերազմի պատճառների և պատերազմի սպասման հետահայաց մտածումները, ապագայի և տարածաշրջանում խաղաղ համակեցության հնարավորության ընկալումները։
Հետազոտական հարցերը դիտելով իբրև ուղենիշներ՝ 70 խորին հարցազրույց ենք իրականացրել Հադրութի, Շուշիի, Քելբաջարի և Լաչինի շրջանների բնակիչների հետ, որոնք պատերազմի հետևանքով տեղահանվել և բնակություն են հաստատել Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Արարատում, Սյունիքում և Երևան քաղաքում։
Թեև այս վերլուծությունը չի տեսականացնում մարդկանց պատկերացումները, սակայն ձգտում է տեղայնացնելու և շրջանակելու դրանք առավել լայն սոցիալ-քաղաքական համատեքստերում։
Հետազոտությունը բաղկացած է 3 բաժնից և ամփոփումից․
- Պատերազմի սոցիալական երեսը
- [Ան]սպասելի պատերազմը
- Ապագայի և խաղաղ համակեցության ֆրագմենտար ընկալումները
- Ամփոփում