«Հասարակագիտական տեսություն և պրակտիկա հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» կրթական ծրագիրն ուղղված է եղել քաղաքացիական ակտիվիստներին և քաղաքացիական հասարակությանը։ Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական շարժումների և համաշխարհային քաղաքացիական հասարակության վերաբերյալ հասարակագիտական գիտելիքի և մտքի փոխանցումն էր ակտիվիստներին։ Ծրագիրը փորձ էր հավաքագրել Հայաստանի քաղաքացիական շարժումների վերաբերյալ արդի տեղեկատվությունն ու գիտելիքը ՝ համեմատելով դրանք միջազգային միտումների և առանձնահատկությունների հետ, ձևակերպել և նկարագրել դրանց թույլ և ուժեղ կողմերը։
Հասարակագիտական մտքի խթանմանն ուղղված բանախոսությունների շարքը կարող եք դիտել այստեղ: