
Քաղաքականության թերթիկը մշակվել է Հայաստանում աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող երկու մարզերում՝ Շիրակում և Գեղարքունիքում աղքատության, զբաղվածության և աշխատանքային իրավունքի հարցերին ուղղված լայնածավալ հետազոտության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա։ Դրանցից ելնելով՝ արվել են մի շարք առաջարկություններ, որոնք ուղղված են Կառավարությանը՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ֆինանսների նախարարության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, առողջապահության նախարարության, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային և շահագրգիռ այլ կողմերի։
Քաղաքականության թերթիկի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Սույն քաղաքականության թերթիկը գրվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան»-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Քաղաքականության թերթիկի բովանդակության համար պատասխանատու է «Սոցիոսկոպ» ՀԿ-ն։ Հոդվածում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել Եվրոպական միության և ծրագրում ընդգրկված մյուս կառույցների դիրքորոշումներին:
