ԿատեգորիաՍեռ և քաղաքականություն

Ի հիշատակ Սերգեյ Փարաջանովի

Այսօր խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ Նա ապրել է բուռն կյանքով, թողել կարևոր հետք ինչպես համաշխարհային կինոյի, այնպես էլ խորհրդային ավտորիտարիզմի դեմ պայքարի պատմության մեջ՝ դառնալով արվեստի և սեռական դիսիդենտության խորհրդանիշներից մեկը։ Նրա կյանքի որոշ դրվագների անդրադարձել ենք «Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» (2019) գրքում: [Փարաջանովի] «Մոռացված նախնիների...

Սեռականությունը հայկական [համա]տեքստերում

«Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» գիրքը սեռականության հարցի շուրջ ծավալուն, տարաոլորտ ուսումնասիրությունների արդյունք է։ Սեռականությունը, լինելով զգայուն և իշխանական նպատակահարմարության տեսանկյունից շահարկվող հիմնական հարցերից մեկը, խիստ սակավ ուսումնասիրվածներից է հայկական մշակույթում։ Այս նախագիծը սեռականության հարցը դիտարկում է հայկական անցյալի բարդ, բազմազան, փոփոխական իրականության...

ԽՈՍԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. Կանանց կարծիքները և կարիքները

2017 թվականին Սոցիոսկոպի հետազոտական թիմը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի պատվերով իրականացրել է հետազոտություն՝ ընտանեկան բռնության խնդրի ուսումնասիրության շուրջ: Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլում իրականացվել են փորձագիտական հարցազրույցներ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնագետների հետ, երկրորդ փուլում՝ ֆոկուս խմբեր կանանց հետ՝ Աշտարակ, Արմավիր...

Եկեղեցականների սեռականության վերահսկումը վաղ միջնադարում «Կանոնագիրք Հայոցի» վերլուծությամբ

Պատմության ընթացքում տարբեր երկրների տիրապետության ու ազդեցության անկյան տակ Հայաստանում տարածված են եղել սովորույթների, իրավական նորմերի, կարգավորումների փոխառությունները։ 5-րդ դարից սկսած հայ մատենագրության մեջ հանդես են գալիս ինչպես օտար կանոնական որոշումներ, դրանց թարգմանություններ, այնպես էլ ազգային կամ տեղային կանոնական որոշումներ, այլ փաստաթղթեր, եկեղեցական ժողովների և եկեղեցու հայտնի...

Սեռականության դրսևորումը և դրա վերահսկումը միջնադարյան գրականությունում

Միջնադարին կամայական անդրադարձ անբովանդակ է առանց եկեղեցու հետ փոխառնչության պարզաբանման։ Համանման դրություն է, երբ խոսքը միջնադարյան արվեստին և գրականությանն է վերաբերում, որոնց մասին հաճախադեպ են տեսակետները, թե դրանք էլ եկեղեցականների ուղիղ գործունեության կամ էլ եկեղեցու բարձր հովանու անուղղակի արգասիքներ են։ Այդուհանդերձ, ինչպես այլ դիմադիր ուժեր, եկեղեցին ունեցել է ընդդիմություն. պատմության...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22