Ինչպե՞ս կարող է հոգեբանական հետազոտությունը օգնել հասկանալու սոցիալական շարժումները մեր հասարակությունում։ Կարելի է ուսումնասիրել շարժումը, դրա մասնակիցներին, կամ ուղղակի՝ (չ)շարժումը, (չ)մասնակիցներին։ Բայց ավելի հետաքրքիր է այն, ինչ տեղի է
ունենում սահմանին։ Ինչպե՞ս են հարաբերվում կամ չհարաբերվում մասնակցողն ու չմասնակցողը,
ինչ-որ բան կարծողն ու չկարծողը։
Հրաչ Բայադյան. «Նեոգաղութատիրություն և ետգաղութատիրություն»
Ինչու՞ խոսել նեոգաղութատիրության և ետգաղութատիրության թեմաների մասին.
Ինչպե՞ս է լինում, որ քաղաքականապես անկախություն ստացած երկրները կարճ ժամանակ անց իրենց դարձյալ տեսնում են նախկին տերերի, կամ էլ նոր գերտերությունների ազդեցության տակ: Ուրեմն ապագաղութացումը այնքան էլ արդյունավետ չի եղել, կամ արդյունքները չեն համապատասխանել ակնկալիքներին:
Լարա Ահարոնյան. «Ի՞նչ է ֆեմինիզմը»
Սոնա Մանուսյան. «Արժեքային և ինքնության կողմնորոշումները Հայաստանում »
Մտածե՞լ ենք արդյոք, թե ինչ առանցքների ներքո կարող ենք դիտարկել մեր հասարակությունը։ Ավելի շատ ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ, ինդիվիդուալիստակա՞ն, թե՞ կոլեկտիվիստական է մեր խմբային վարքը։ Ինչպե՞ս են հարաբերվում ավանդականությունն ու կոնսերվատիվությունը, ձևն ու բովանդակությունը։ Ի վերջո, ի՞նչ կարող է տալ հոգեբանությունը՝ հասկանալու հասարակական գործընթացներն ու երևույթները։
Աղասի Թադևոսյան. «Հայաստանի հասարակության մտահոգությունները»
«Անցումային շրջանում քաղաքական ու տնտեսական հարթություններին զուգահեռ չդրվեց մշակութային մոդեռնիզացիայի խնդիրը։ Որպես այդ անտեսման հետևանք՝ խորհրդային մոդեռնի նարատիվները չվերակոդավորվեցին կապիտալիսական մոդեռնի: Խոսքը վերաբերում է հատկապես ազատության և հավասարության նարատիվներին, որոնք կային խորհրդային մոդեռնում։ Ավելին, անցման առաջին տարիներից շատ հետաքրքիր կերպով ձևավորվեցին մոդեռնին հակադիր՝...