ԿատեգորիաՀրատարակություններ

Աղքատության, զբաղվածության եվ աշխատանքային իրավունքի հարցերի մասնակցային ուսումնասիրություն․ Գեղարքունիքի եվ Շիրակի մարզերի օրինակը

Հետազոտության նպատակն է հասկանալ զբաղվածության և աղքատության հանրային ընկալումները Հայաստանում աղքատության ամենաբարձր մակարդակն ունեցող երկու մարզերում՝ Գեղարքունիքում և Շիրակում։ Այս երկու մարզերում աղքատությունն անհամեմատ ավելի բարձր է մյուսներից, հետևաբար հետազոտության շրջանակում թիրախավորվել են հենց այս մարզերը։ Ուսումնասիրությունն իրականացվել է՝ որպես ուղենիշ ունենալով հետազոտական հետևյալ...

Քննելով հանրային մտահոգությունների բազմազանությունը․ սոցիալականը | խաղաղությունը | տարածաշրջանը

Գիրքն ամփոփում է եռափուլ խորքային սոցիոլոգիական հետազոտությունը, որ իրականացրել ենք 2022 թվականին։ Այն քննում է հետպատերազմյան համատեքստում հասարակական մտահոգությունների ընդգրկույթը՝ սոցիալ-տնտեսական և ներքաղաքական ոլորտներից մինչև տարածաշրջան, տարածաշրջանում հարևանների հետ հարաբերություններ, խաղաղություն և ապագա, բացահայտում խաղաղության, տարածաշրջանի և Հայաստանի սուբյեկտության շուրջ գերիշխող...

Կանայք սեռական բռնության մասին․ ընկալումներ, փորձառություն 

Հետազոտությունն իրականացրել ենք «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ հասկանալու Հայաստանում կանանց շրջանում սեռական բռնության ընկալումները, սահմանումները։ Մեր հետազոտական թիմը, հաշվի առնելով ՍԲՃԿ-ի թիմի մտահոգությունները, սեռական բռնության, սեռական ոտնձգության հարցի շուրջ հանրային ընկալումների առանձնահատկությունները և տեղեկատվության բացերը...

Թիֆլիսի հայուհյաց բարեգործական ընկերությունը և Մարիամ Խատիսյանի հանրաշահ գործը

Այս հոդվածում հետազոտող Արփի Մանուսյանն անդրադառնում է 19-րդ դարասկզբին կնոջ  հանրային կյանքի վերելքին, մասկուլին սոցիալական կառուցվածքների ճեղքման կանանց փորձերին։  Այս շրջանում Մոսկվայում, Պետերբուրգում, եվրոպական երկրների մշակութային օջախներում կրթություն ստացած կանայք՝ Դարիա Հովհաննիսյանը, Թագուհի Մելիք-Ազարյանը, Սոֆիա Բաբայանը, Սրբուհի Երիցյանը, Մարիամ Խատիսյանը և շատ ուրիշներ, հանձն են...

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ.ԿԱՆԱՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

2019-ի դեկտեմբերին Չինաստանի Վուհան քաղաքում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը իսկական փորձություն դարձավ ողջ մարդկության համար՝ վտանգելով թե՛ մարդկանց կյանքը, թե՛ կենսապայմանները։ Թեև ընդհանուր առմամբ համավարակի տարածման տեմպը դանդաղել է, որոշ սահմանափակումներ արդեն անցյալում են, ավելացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված բնակչության թիվը, այնուամենայնիվ, կորոնավիրուսի համավարակն ու դրա...

Պիտակներ

Հանգանակություն

Գումարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին` նպատակի դաշտում նշելով «նվիրատվություն»:

Ինեկոբանկ
2052822181271008 (AMD)
2052822181271022 (USD)
2052822181271042 (EUR)
SWIFT code INJSAM22