Ինչու՞ պատերազմ․ Մաս 2

Զիգմունդ Ֆրոյդի պատասխան նամակը Այնշտայնի հարց-նամակին, բացի արժեքավոր նամակագրության մաս լինելուց, նաև ինքնաբավ հոգեվերլուծական տեքստ է, որը հետագայում վերահրատարակվել է նրա աշխատանքները ներառող տարբեր ժողովածուներում։ Եվ բացի պատերազմի մասին խորհրդածություն լինելուց՝ այն էական նյութ է նրա ավելի ուշ շրջանի պատկերացումները և  տեսության վերանայումները  հասկանալու համար։ Ի դեպ, այդ վերանայումներն ու լրացումները (օրինակ՝ մահվան բնազդի ավելացումը […]

Ինչու՞ պատերազմ․ Մաս 1

Պատերազմի պատճառների ու խաղաղության հնարավորության մասին Զիգմունդ Ֆրոյդի հետ  նամակագրությունը Ալբերտ Այնշտայնը նախաձեռնել էր 1932թ․՝ Ազգերի լիգայի[1] ներքո գործող Մտավոր համագործակցության միջազգային ինստիտուտում իր գործունեության շրջանակներում։ Նամակագրությունը «Ինչո՞ւ պատերազմ» վերնագրմամբ 1933թ․ գարնանը հրատարակվեց միաժամանակ գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Գերմանիայում դրա շրջանառությունն արգելվեց, քանի որ նույն տարում արդեն իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերն իր նացիստական կուսակցությամբ […]

Պատերազմներ և խաղաղություններ. առկախված անորոշություն

Ղարաբաղի[1] Ստեփանակերտ, Շուշի, Ասկերան, Հադրութ, Մարտակերտ, Մարտունի, Քարվաճառ քաղաքներում պատերազմի, խաղաղության, ադրբեջանցիների և Ադրբեջանի հետ հարաբերությունների, դրանց համատեքստում բնակիչների կյանքի մասին զրույցները երևան են բերում պատերազմի հետ առնչվելու մարդկային փորձառություններն ու պատկերացումները: Պատերազմի մասին խոսելը բարդ է, մյուս կողմից՝ սովորական իր առօրեականության մեջ: Այդ խոսակցության սովորականությունն ամրապնդված է պատերազմ[ներ] տեսնելու, այն պարբերաբար վերապրելու, պատերազմի ազդեցությունները […]

Գաղափարաբանություն․ Թերի Իգլթոն

Թարգմանչի նախաբան Գրական քննադատ և տեսաբան, գրող, ներկայումս Լանքասթերի համալսարանի պրոֆեսոր Թերի (Թերենս Ֆրանսիս) Իգլթոնը գաղափարաբանության վերաբերյալ մի շարք վերլուծությունների հեղինակ է։ Այս ներածությունը նա որպես կազմող խմբագիր գրել է «Գաղափարաբանություն» («Ideology») ժողովածուի համար, որում ի մի է բերել մի շարք առանցքային հեղինակների գործեր։ Առաջին հայացքից անհավակնոտ-անվերնագիր ներածականը թարգմանության համար ընտրելը թերևս մեկնաբանման կարիք ունի։ Կարճ հիմնավորումն […]

Միսաք Մանուշյանի նամակն իր կնոջը՝ Մելինեին

Ֆրանսահայ քաղաքական և գրական գործիչ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայում հակաֆաշիստական դիմադրական շարժման առաջամարտիկներից էր: 1934-ից Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, Կոմունիստական դիմադրական շարժման և Ներգաղթյալների աշխատավորական ուժի (Main-d’œuvre immigrée) անդամ էր: Ընդհատակյա «Ֆրանսիացի հրաձիգներ և պարտիզաններ» շարժման կազմում Մանուշյանը գլխավորում էր Ֆրանսիայում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներից բաղկացած  խումբը, որ ակտիվ (հաճախ զինված) պայքար էր մղում Ֆրանսիան բռնազավթած ֆաշիստական […]

Հասարակագիտության ռազմականացման հասարակագիտական քննադատություն

Ջոն Գիլիսը[1] պնդում է․ «Ռազմականացումը հին գաղափար է, որ ենթադրում է ռազմական իշխանության գերակայություն քաղաքացիականի նկատմամբ, իսկ ավելի ընդհանուր՝ ռազմատենչ արժեքների գերիշխում հասարակության մեջ» (Gillis, 1989, 1)։ Ռազմատենչ արժեքները, ինչպես պնդում է հեղինակը, առաջ են քաշում անվերապահ կամ չհարցադրվող հայրենասիրությունն իբրև գերակա էթոս: Քեթրին Լաթսն[2] իր հերթին առանձնակի ուշադրություն է դարձնում ռազմականացման և բռնության միջև […]

Լուսինե Խառատյան. Մոռացության քաղաքականությունը հետխորհրդային Հայաստանում

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Հատված Լուսինե Խառատյանի «Հայաստանի Հանրապետությունը հիշողության և մոռացության միջև. ադրբեջանական գործոնը Հայաստանի երրորդ հանրապետության հիշողության քաղաքականության համատեքստում» բանախոսությունից: Բանախոսը մասնավորապես անդրադառնում է պետության մասնակցությանը ադրբեջանցիներին առնչվող հիշողության և/կամ մոռացության կառուցման գործում. ի՞նչ հիշել և ի՞նչ մոռանալ, ինչպե՞ս և որտե՞ղ է դրսևորվում այդ մասնակցությունը:

Լուսինե Խառատյան. Ադրբեջանցիների ներկայության պահպանված հետքերը Հայաստանում. Մաս 1

#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Հատված Լուսինե Խառատյանի «Հայաստանի Հանրապետությունը հիշողության և մոռացության միջև. ադրբեջանական գործոնը Հայաստանի երրորդ հանրապետության հիշողության քաղաքականության համատեքստում» բանախոսությունից: Բանախոսն անդրադառնում է հետևյալ հարցերին. • Ի՞նչ մասնակցություն են ունենում առանձին անհատներն ու խմբերը ադրբեջանցիներին առնչվող հիշողության և/կամ մոռացության կառուցման գործում, ինչպե՞ս և որտե՞ղ է արտահայտվում այդ մասնակցությունը: • Ի՞նչ դեր ու նշանակություն ուներ խորհրդային շրջանում […]

Լուսինե Խառատյան. Ադրբեջանցիների ներկայության պահպանված հետքերը Հայաստանում. Մաս 2

 #ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Հատված Լուսինե Խառատյանի «Հայաստանի Հանրապետությունը հիշողության և մոռացության միջև. ադրբեջանական գործոնը Հայաստանի երրորդ հանրապետության հիշողության քաղաքականության համատեքստում» բանախոսությունից: Բանախոսն անդրադառնում է հետևյալ հարցերին. • Ի՞նչ մասնակցություն են ունենում առանձին անհատներն ու խմբերը ադրբեջանցիներին առնչվող հիշողության և/կամ մոռացության կառուցման գործում, ինչպե՞ս և որտե՞ղ է արտահայտվում այդ մասնակցությունը: • Ի՞նչ դեր ու նշանակություն ուներ խորհրդային շրջանում […]

Յուրի Մանվելյան. Խոսում ենք Ղարաբաղի մասին

 #ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև Յուրի Մանվելյանի «Խոսում ենք Ղարբաղի մասին» բանախոսության կենտրոնում Ղարաբաղյան կոնֆլիկտի լեզվի հարցն է. թե ով է տիրապետում այդ լեզվին, արդյոք խնդրի իրական կրողները մասնակից են դրա ձևավորմանը, թե առհասարակ դեր չունեն որոշումների կայացման գործում։ Ըստ նրա, Ղարաբաղյան կոնֆլիկտի 2016-ի ապրիլյան թեժացումը մերկացրեց իրականությունը և խնդրի մասին խոսելու նոր լեզու բերեց՝ բանակցային սեղանի դիվանագիտական լեզուներից […]

Մենք այստեղ ենք

Click to open a larger map

Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0002,
Սարյան փ. 20, բն. 25

Հեռ: +374 (10) 500-499
Էլ. հասցե: info@socioscope.am

Facebook
YouTube

Արխիվ